«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԿՆԱՐԿՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԿՆԱՐԿՎԱԾ Է

 

Ինչպես տեղեկացանք ՀԹԳՄ մամուլի բաժնից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը  ս.թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին:

«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձեւավորում»,  «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:

Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ հետեւյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, արվեստաբան ԷՄԱՆՎԵԼ ԱՐԱՔՍՄԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ, բեմադրիչ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ, բեմանկարիչ ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻ, գրականագետ, թարգմանիչ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ: Ըստ ՀԹԳՄ-ի տարածած հաղորդագրության, փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 կամ 2 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա բլանկը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգողի կողմից, մրցանակաբաշխության օրը: Եթե ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների 4 եւ ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվի: Եթե որեւէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքում են 4 եւ ավելի ձայներ, ապա երկուսն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:

Հավելենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում նախաձեռնել է մարզային թատրոնների/Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես: Մարտի 26-ին՝ ժ. 12:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանա նշված ստուգատեսի ամփոփումը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ մարզային թատրոններին վերաբերվող մի շարք խնդիրներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում