ԽՈՋՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊՐՈՒՍՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆ Է ՈՒ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Արխիվ 12-16ԽՈՋՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊՐՈՒՍՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆ Է ՈՒ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Ադրբեջանում նախորդ տարի գերի ընկած ու գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանն ապաքինվում է: «Իրավունքի» հետ զրույցում Արսեն Խոջոյանի մայրը` տիկին Սվետլանան, ասաց, որ որդին դուրս է գրվել հիվանդանոցից, հիմա տանն է, դեղեր է ընդունում: «Բժիշկներն ասում են, որ հնարավոր է Արսենը մինչեւ վերջ չապաքինվի, այդ ցաները մաշկի վրա ժամանակ առ ժամանակ նորից դուրս կտան: Պարբերաբար պետք է բուժումներ ու դեղորայք ստանա»,- ասաց տիկին Խոջոյանը:
Տիկին Սվետլանայից նաեւ տեղեկացանք, որ բանկից վերցրած վարկը դեռ ամբողջությամբ չեն մարել` մոտ 200.000 դրամ դեռ պետք է վճարեն: «Ես 25.000 դրամ աշխատավարձ եմ ստանում: Մեկ էլ կառավարությանը, որ դիմեցի օգնության խնդրանքով, մեզ` որպես բազմազավակ ընտանիքի, 43.000 դրամ նպաստ նշանակեցին»,- եզրափակեց Արսենի մայրը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

