«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ». ԲՀԿ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Արխիվ 12-16«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ». ԲՀԿ
ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ինչպես հայտնի է, մարտի հինգին տեղի ունեցավ ԲՀԿ-ի արտահերթ համագումարը, որը, սակայն, առաջացրեց նոր հարցեր, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան:
Այդ կապակցությամբ «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանին մի քանի հարց ուղղեց:
- Պրն Բաբայան, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վայր է դնում կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները եւ իր անձնական կամքով չի զբաղվելու քաղաքականությամբ: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հայտարարեց, որ պրն Ծառուկյանը մնալու է կուսակցությունում: Փաստորեն, ԲՀԿ նախկին ղեկավարը, որպես ԲՀԿ անդամ, շարունակելու է անդամավճար վճարե՞լ:
- Լուրջ հարցեր տվեք, ես կպատասխանեմ: Քաղաքական հարցեր տվեք: Ինտրիգային բաներ եք փնտրում…
- Պրն Բաբայան, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց մնում է կուսակցությունում…
- Ես չեմ կարող ձեր տված հարցերին պատասխանել: Եկեք զերծ մնանք…
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ Գագիկ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ասված , ես ավելացնելու լիազորություն ու հնարավորություն չունեմ:
- Պարզապես փորձում ենք հասկանալ Գագիկ Ծառուկյանի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների տրամաբանությունը:
- Տրամաբանություն գտնելը պետք է թողնել վերլուծական շրջանակներին, քանի որ մենք գործող քաղաքականության մեջ ենք ու վերլուծություններով չենք զբաղվում:
Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքի» վաղվա համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

