ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏՎԵԼԸ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԻՑ» Է. ՓԱՍՏԱԲԱՆ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏՎԵԼԸ

«ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՆՐԻՑ» Է. ՓԱՍՏԱԲԱՆ

 

Վարդան Պետրոնյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 29-ին կայացրած դատավճիռը դատախազը և տուժողների ներկայացուցիչները բողոքարկել են ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Iravunq.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չնայած դեռ չի ստացել բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումը, բայց ամենայն հավանականության դրանք կընդունվեն:
«Այս փուլում կարևոր է, թե ինչ կարգով է բողոքները քննվելու`վերաքննության, թե վճռաբեկության: Եթե բողոքները քննվեն վճռաբեկության կարգով, ապա դատավարությունը կավարտվի արագ կարգով: Իսկ եթե պատժի չափը չփոփոխվի և հայտարարվի համաներում, ապա Վարդան Պետրոսյանը դատարանի դահլիճից ազատ կարձակվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:


Ինչպես նախորոք տեղեկացրել էր փաստաբանը, առաջին ատյանի դատավճիռը չբողոքարկելու դեպքում, դերասանը՝ մարտին արդեն բաց տիպի կալանք կկրեր և փաստացի կգտնվեր ազատության մեջ:
Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամաբ, սակայն, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարանը փոփոխի և ավելի ծանր պատիժ սահմանի, այդ դեպքում Վարդան Պետրոսյանը մեկուսարանից դուրս կգա` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ազատ տիպի պատիժ կրելու պահից սկասած:
Նույն գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը Iravunq.com-ին տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանին համաներմամաբ ազատ արձակելը «երևակայության ժանրից է», քանի որ կա վնասի փոխհատուցման պահանջ:
«Եթե վնասի փոխհատուցման պահանջ կա, ապա համաներում չի կարող կիրառվել: Նույնիսկ դեռ պարզ էլ չէ համաներում կլինի, թե՝ ոչ: Եթե նույնիսկ համաներում հայտարարվի, դեռ պարզ էլ չէ, թե ինչ կետեր կներառվեն որոշման տեքստում և արդյո՞ք այն կկիրառվի Վարդան Պետրոսյանի վրա»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Տուժող կողմի փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իրենք սպասում են, որ քրեական գործ կհարուցվի բժշկական քննության արդյունքների մասով, քանի որ, ըստ փաստաբանի, դրանք կեղված են: Բացի այդ, տուժող կողմը պահանջում է նաև կարգապահական վարույթ հարուցել Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզենի հանդեպ:
Ավելի վաղ Ռ. Բալոյանը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանից տուժողի իրավահաջորդը պահանջում է ավելի խիստ պատիժ նշանակել Վ. Պետրոսյանի նկատմամբ, բացի այդ քննության առնվի նաև վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջը:
Հիշեցնենք, որ տուժող կողմը՝ քաղաքացիական հայցով որպես վնասի փոխհատուցում, շուրջ 12 մլն դրամի չափով փոխհատուցում էր պահանջել Վարդան Պետրոսյանի, որը առաջին ատյանի դատարանը հայցը թողել էր առանց քննության:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում