ԶՈՐԱՎԱՐԻ ԾԻԾԱՂՆ ՈԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ Էսսե` նվիրված է Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարեդարձին

Արխիվ 12-16

ԶՈՐԱՎԱՐԻ ԾԻԾԱՂՆ ՈԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

Էսսե` նվիրված է Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարեդարձին


1865 թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի գեղատեսիլ Շապինգարհաիսար լեռնային գյուղաքաղաքի մոտակա հայկական փոքրիկ Օզան գյուղում ծնվեց Հայոց ազատամարտի անվեհեր ասպետ Անդրանիկ Թորոսի Օզանյանր, որը 17 տարեկան հասակից զենք բարձրացնելով օսմանյան բռնակալական իշխանությունների դեմ, այնուհետև` շուրջ 30-35 տարի անզիջում պայքար մղեց թուրք փաշաների և քուրդ բեկերի դեմ, վրեժ լուծելով հազարավոր անմեղ զոհերի, հայոց մայրերի, կանանց ու աղջիկների թափած դառը արցունքների համար։ Հայաստանի անկախության հաստատմամբ, այսինքն` 1990-ականներից սկսած, մեծ քանակությամբ գրականություն ներթափանցեց Հայաստան, տեղում տպագրվեցին նոր վեպեր, որոնք լույս սփռեցին Հայ ազատագրական պայքարի էջերի վրա, որը նպաստեց մեր ընթերցասեր հասարակությանը ծանոթանալու Անդրանիկի, Դրոյի, սպարապետ Գարեգին Նժդեհի և հարյուրավոր նվիրյալ ազատամարտիկների կատարած սխրագործություններին, որոնց մասին մեր ժողովուրդը չէր կարող կարդալ բոլշևիկյան մռայլ իշխանության ռեժիմի պայմաններում:
Նկատի ունենալով, որ Զորավար Անդրանիկի անցած առասպելական ու փորձություններով լի մարտական ուղու մասին ներկայումս կան բավականին հաջողված պատմավեպեր, հանձինս Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը», հեղինակներ Ա. Չելեպչյանի և մյուսների կողմից գրված գրքերը, ուստի ես նպատակահարմար եմ գտնում, ներկայումս գրի առնել և ներկայացնել տպագրության` Զորավարի մասին այն հերոսական պատմությունները, որոնք մինչև մեր օրերը` ապրում են ժողովրդի հիշողության մեջ։ Նախապես նշեմ, որ ես ստեղծագործության համար օգտագործում եմ բաշգյառնեցի կամավորներից լսած պատմությունեերի փաստերն ու տվյալները, այն կամավորների, որոնք 1914-18 թթ. մարտնչել էին Արևմտյան Հայաստանի ռազմաճակատներում` Անդրանիկի 1-ին, Դրոյի 2-րդ, Համազասպի 3-րդ, Քեռու 4-րդ և մյուս ջոկատներում ու զորամասերում, բաշգյառնեցի խմբապետեր Մարտիրոսի, Մեծ Ղազարի, Խնկոյի և Մակեդոնի հեծյալ-հետևակային վաշտերի կազմում։ 1978-85 թթ. ընթացքում, աշխատելով Թալինի շրջանում, ծանոթացա մեծահասակ ճանաչված մշեցի ու սասունցի որոշ անձանց հետ, որոնցից լսեցի հետաքրքրական պատմություններ` հայ ազատագրական պայքարի էջերից, որոնք սիրով ներկայացնում եմ մեր ընթերցասերներին։


Էրգրի պատմությունները

1978 թ. Օգոստոսից արդեն աշխատում էի Թալինի շրջանում, իսկ սեպտեմբերին տեղի ունեցավ շատ հետաքրքրական այսպիսի մի դեպք։
Սասունցի ընկերներ արդեն ունեի, որոնք համալսարանական էին և այստեղ դարձան աշխատանքային։ Խաչատուր Ղազարյանը` Ներքին Բազմաբերդից, Սամվել Ավագյանը` Շղարշիկից և Վրեժ Հարությունյանը` Աշնակից։ Աոաջին իսկ օրերից, նշված ընկերներս այնպիսի մտերմական մթնոլորտ ստեղծեցին, որ ես երբևէ ինձ օտար միջավայրում չզգացի։ Եվ ահա սեպտեմբերյան աշնանային մի գեղեցիկ օր, նշված աշխատանքային ընկերներով գնացինք Ներքին Բազմաբերդ գյուղ, որտեղ նշում էին Խաչատուր Ղազարյանի հորեղբայր Աոաքել Ղազարյանի մահվան 40-րդ. օրը։ Եվ քանի որ աոաջին անգամ էի սասունցիների այդքան մեծ շրջապատում, ուստի ամեն ինչ նորություն էր ինձ համար և շատ հետաքրրական։ Ուշադիր նայում էի ամեն ինչին, ազգային յուրահատուկ սովորույթին, լեզվական` ինձ համար դեռևս անծանոթ խոսակցությանն ու բառերի արտահայտությանը։ Ինձ թվաց, որ ամբողջ գյուղով են նշում հանգուցյալի 40-րդ. օրը, քանի որ հարյուրավոր մարդիկ եկան ու գնացին, այն էլ տարբեր տարիքի։ Ուշադիր դիտում էի սասունցիների նիստ ու կացը, լսում նրանց բաժակաճառերը, որ յուրաքանչյուր տեղից բարձրացող սասունցին իր առաջին բառերը սկսում էր հետևյալ արտահայտությամբ, որ մենք Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչներ ենք և այնուհետև գովեստի խոսքեր էր ասում հանգուցյալի հասցեին։ Բաժակաճառերից հասկացա, որ հանգուցյալը կենդանության օրոք, աշխատելով որպես կոլտնտեսության նախագահ, բավականին բարի գործեր էր կատարել հայրենի գյուղի համար, օգնել էր համագյուղացիներին, մեծ հարգանք էր վայելել շրջանում և մեծ հեղինակություն էր ունեցել շրջապատում։ Հայացքով չափելով աշնանային ճոխ ուտելիքներով ու մրգերով լեցուն սեղանները, հասա քիչ այն կողմում կրակի օջախներին դրված հարիսայի յոթ մեծ ղազան-կաթսաներին։ Մինչ ես մտքումս հարցնում էի ինքս` ինձ, թե տեսնես էս Սասնա ծռերը այսքան հարիսան ինչպես են ուտելու... այդ ընթացքում ականջիս հասավ Խաչիկ Ղազարյանի` կես-կատակ հումորով խոսակցությունը, որ ասում էր իր կողքին նստած աժդահա մարդուն. «Իդա Բաբայան էռլական է, գառնեցի, կարգին պատմական անցյալ էլ` երևի չունի, բայց մըր ընկերն է լաո՜…»։ Ինձանից մի 4-5 մարդ այն կողմ նստած աժդահա տղամարդը, որն աոաջին հայացքից նման էր Զորավար Անդրանիկին, բայց առանց զինվորոկան համազգեստի, Խաչատուր Ղազարյանին բարձրաձայն հարցրեց, թե Խաչիկ ձեր ընկերը որ Գառնիից է, այսինքն` հին գառնեցի՞ է, թե՞ կողքի գյուղերից։ Ես շտապեցի պատասխանել, որ իսկական հին բաշգյառնեցի եմ, հորեղբայր։ Այդ բառերը լսելուց հետո, նշված աժդահա սասունցու փարթամ բեղերով տղամարդը, մի քանի հոգու այս ու այն կողմ հրելով, հասավ մեր շարքին, ե նստելով իմ կողքին, ձեռքը մեկնեց ասելով, որ բաշգյառնեցի ես, ուրեմն ծանոթանանք, լա՜ո, ես ներքին Բազմաբերդցի հոխպեր Գևորգն եմ...  ապա դառնալով դեպի Խ.Ղազարյանի և նրա կողքին նստած մարդկանց կողմը ասաց.

- Խաչիկ, դուք չեք տեսե լա՜ո բաշգյառնիյա կամավորական զորք, որ հասավ Սասուն, 1916 թ. գարուն էր, համա իմալ Նիկոլայ ցարի զորքը էղներ լա՜ո, հագ ու կապով, զինված «մաուզերներով» ու «մոսիններով», յան փափախ, շինելներով ու սապոգներով։
Հոխպեր Գևորգի նման նկարագրությունը ինձ բավականին ոգևորեց, և ես լավ զգացի, մեծ հպարտություն ապրելով, որ ես հանդիսանում եմ բաշգյառնեցի հերոսական կամավորների սերունդի շարունակողը։ Հոխպեր Գևորգը, շարունակելով խոսակցությունը, այն վերածեց մտերմական զրույցի, ինձ ասելով հետնյալը.
- Լա՜ո, դու փոքր իս, չըս գինա բաշգյառնեցի խմբապետ Մարտիրոսին, Խնկոյին, Մակեդոնին, որ էկեր ին Սասուն։
Մեր սեղանակիցներից բավականին մարդիկ լուրջ ուշադրությամբ լսում էին, հոխպեր Գևորգին և նա ոգևորված պատմեց հետևյալ մարտական դրվագը, նորից դիմելով Խաչատուր Ղազարյանին, որը այդ ժամանակ Թալինի շրջ. դատախազի օգնականն էր.
- Խաչիկ, բաշգյառնեցի կավալերիստները` հեծելազորայինները, Սասնաջաղացներ գյուղի կռվին` էնպես մի ջարդ տվին օսմանցուն, որ թուրքեր նրանց դեմիցե կփախնին գոռալով. «էման բուրդան ֆեդա յոխտուր, թուրքչի ղասաբ բաշգյառնեցի գյալդի...», այսինքն` թուրքերը լեղապատառ փախչում էին բաշգյառնեցի հեծելազորայինների առջևից, գոռալով, որ սրանք ֆիդայիններ չեն, այլ թուրքին փռթող, ղասաբ` մսագործ բաշգյառնեցիներ են...:
Երեկոն հետաքրքիր անցավ սասունցիների աշխույժ շրջապատում, որտեղ բավականին նոր հուշեր լսեցինք հոխպեր Գևորգից, որի մասին նույն երեկոյան լսեցի հետևյալ խոսքերը.
- Զինք լավ է գինա, թե էրգրում ինչ զուլում էկավ մըր գլխուն, լա՜ո...
Այսինքն` հասկանալի էր, որ հոխպեր Գևորգը 10-12 տարեկան հասակում ականատես էր եղել հայոց ցեղասպանության որոշ դրվագների, իսկ հասուն տարիքում շատ էր կարդացել Արևմտյան Հայաստանի կոտորածների ու ընդհանուր ողբերգության մասին։ Խաչատուր Ղազարյանը հայտնեց հոխպեր Գևորգին, որ Բաբայանը նշանակված է մեր շրջանում աշխատանքի` դատախազության քննիչի պաշտոնում, միաժամանակ նրան հրավիրեց Թալին ավան հյուրասիրության ու ավելի մոտիկից ինձ հետ ծանոթացնելու նպատակով։
Երկուշաբթի առավոտյան ժամը 10-ի սահմաններում, նկատեցի, որ հոխպեր Գևորգը, այդ աժդահա տղամարդը, անհանգիստ կերպով շրջում է մեր տարածքում, ձեռնափայտը խփելով գետնին, նայում է շենքերի լուսամուտներին։ Հասկացա, որ երևի ինձ է փնտրում։ Չէի սխալվել, րոպեներ անց մեր քարտուղարուհին, ներկայանալով իմ աշխատասենյակ, շփոթված, սակայն զարմանքը դեմքին, ժպտալով հարցրեց.
- Բաբայան, էս մեր հոխպեր Գևորգին որտեղի՞ց ես ճանաչում, քեզ էր հարցնում, մտավ Ղազարյանի մոտ։
Այդ օրը ընդմիջման ժամը անցկացրեցինք հոխպեր Գևորգի հետ միասին, Ներքին Թալինից դեպի Արմավիրի շրջան տանող ճանապարհամերձ ճաշարանում, որտեղ նա շատ տխուր հուշեր պատմեց Արևմտյան Հայաստանի կոտորածների մասին։ Իմացանք նաև, որ հոխպեր Գևորգը, նույն ինքը` Գևորգ Հովեյի Թովմասյանը, ծնվել էր 1905թ. Մշո դաշտի Խաu գյուղում։ Նրանց մեծ գերդաստանից մեկ տասնյակից ավել հարազատներ կոտորվել էին` թուրք դահիճների և մահմեդական քրդերի ձեռքով, փրկվել էին միայն ինքն ու հայրը մի կերպ պատսպարվելով Մշո դաշտի Սուրբ Կարապետ վանքում։
1918 թվականի գարնանը, հայր ու որդի միացել էին Զորավար Անդրանիկի զորամասի հետ շարժվող գաղթականների քարավանին և մայիսին հասել էին Ալեքսանդրապոլ` Գյումրի, իսկ մշտապես հասաատվել էին Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Այնուհետև Թալինում ապրած վեց տարիների ընթացքում, մի քանի անգամ հանդիպեցինք հոխպեր Գևորգի հետ, և յուրաքանչյուր անգամ ես մեծ բավականություն էի ստանում` լսելով նրա խորհրդավոր ու հետքրքրական պատմությունները Էրգրի` հատկապես Մշո դաշտի ու Սասնա լեռների հայության հերոսական պայքարի ու մաքառումների մասին։ Հաճախ էինք նստում Ներքին Թալինի` ներկայումս Դաշտադեմ գյուղի միջնաբերդի հարևանությամբ գտնվող ճաշարանի տարածքում, որտեղի բարձունքից պարզ երևում է Արարատյան դաշտը, Արարատ լեռը, իսկ Արաքսի աջ ափին երևում է Սուրմալուի դաշտավայրը, որը դժբախտաբար բռնազավթված է Օսմանյան Թուրքիայի կողմից։ Մեր հանդիպումներից անցել է շուրջ 30-35 տարի, սակայն հիշողությանս մեջ անջնջելի է մնացել հետևյալ կարևոր դրվագը, կապված հոխպեր Գևորգի հետ։

«Զորավար Անդրանիկը գերբնական համարձակությամբ էր աչքի ընկնում»

Ամառային մի զով երեկո, նորից հավաքվել էինք նույն կազմով, հոխպեր Գևորգը և մենք` աշխատանքային չորս ընկերներով։ Զրույցի թեման անփոփոխ էր` Արևմտյան Հայաստանի մասին էր, սուլթանական իշխանությունների բռնությունների, կոտորածների մասին, հայդուկային կռիվների ու պայքարի, որոնց շարքում հոխպեր Գևորգը առանձնակի հիացմունքով էր պատմում Զորավար Անդրանիկի, Աղբյուր Սերոբի և Գևորգ Չավուշի սխրագործությունների մասին։ Մենք լսում էինք պատմությունները ուշադիր ու տարված, ընթացքում տալով նաև մեզ հետաքրքրող հարցեր, որոնց ծերուկը պատասխանում էր սիրով, պարզաբանելով հանգամանորեն, որպես մեր ժողովրդի արևմտյան հատվածի ճակատագրին քաջատեղյակ ու նվիրյալ մի անձնավորություն։
Եվ ահա նշված օրը, ես տեսա հոխպեր Գևորգի անկեղծ արցունքները, երբ նա պատմում էր Մշո դաշտում մանկության տարիներին իր տեսած դաժանությունները, թե ինչպես էին «համիդիե» բարբարոս քրդական հեծյալ ավազակախմբերը կոտորել հայ երեխաներին։ Հոխպեր Գևորգը օղու բաժակը ձեռքում պահած, երկար խոսեց Զորավար Անդրանիկի մասին, խմելով նրա կենացը` նշեց, որ Զորավարը հատկապես 1916թ. ամռանը, իր հեծյալ գնդով` վրեժ լուծեց «համիդեա» քրդական հեծյալ ավազակախմբերից, որոնց մեղքի մեծ բաժին է ընկնում` Մշո դաշտի 500 գյուղերի` 30.0000 բնակչությանը կոտորելու գործում։ Պատմեց նաև, որ այդ անիծված քրդական հեծյալ ավազակախմբերը ձիերին նստած քշում էին ավազի մեջ նախապես թաղված հայ երեխաների վրայով` ձիերի սմբակներով ջաղջախելով նրանց գանգերը։ Խսոքը եզրափակեց հոխպեր Գևորգը հետևյալ բառերով.
- Խաչիկ, Վրեժ, ձեզի է կասեմ, մենք լե շուտով կմեռնինք կերթանք, բայց ամոթ է ձըզի լա՜ո, որ չազատագրիք մըր էրգիր…։
1995 թվ. մահացավ նաև հոխպեր Գևորգը` թողնելով անմոռաց հուշեր, իր հետ տանելով անդառնալի վիշտ ու անմարդկային տառապանքների ծով, որը մանուկ հասակից իր հոգում բերել էր ավիրված Էրգրից։ Հիշում եմ նաև նրա հետևյալ խոսքերը.
- Էրգիր մնաց շներուն լա՜ո, մենք լե մկա էկեր ինք հոդի` էռլականներու խետ քեֆ է կենինք, հողեր թափվի մըր միամիտ գլխուն, լա՜ո...:
Այժմ նկարագրենք, թե ինչպիսի հերոսական, խիզախության և տխուր դրվագներ էին ապրում հոխպեր Գևորգի հուշերում` Զորավար Անդրանիկի մասին։ Եվ այսպես, պատմում էր Մշո Խաս գյուղացի, 1925թ.` Թալինի շրջ. Ներքին Բազմաբերդցի հոխպեր Գևորգը։
- Զորավար Անդրանիկը սովորական մարդ չէր, այլ գերբնական համարձակությամբ էր աչքի ընկնում, դեռ պատանեկան տարիքում զենք էր սիրում, անվեհեր էր և չէր վախենում երիտասարդ տարիքում` սուլթանի դեմ կռիվ գնալուց։ Ապրելով Օսմանյան բռնակալական իշխանությունների ռեժիմի պայմաններում, երիտասարդ Անդրանիկը իր կյանքի փորձով` կատարեց բավականին խելացի եզրահանգումներ, որոնք այնուհետև շուրջ 30-35 տարի դարձան նրա կյանքի ու պայքարի ուղեցույցը։
Այսպես,
1. Այն պահից, երբ զենք բարձրացրեցինք Օսմանյան բռնակալության դեմ,
մենք արդեն մեզ սպանված պատկերացրեցինք...
2. Սուլթանի երկրում ավելի լավ է ապրել առանց հացի, քան թե առանց
զենքի...
3. Իմ սուրն այնտեղ է, որտեղ ճնշվածների կռիվն է...
4. Եթե սուլթանի երկրում օրենք գոյություն ունի, ապա ով՞ է թույլ տվել, որ Արտահանից մինչե Պարսկաստանի սահմանը` 50 հազար զինված մահմեդական քրդերի խմբեր շրջեն ու թալանեն հայերին և մյուս քրիստոնյաներին, կամ բռնություններ կիրառեն նրանց նկատմամբ...։

Հետաքրքիր է, որ Անդրանիկը ընդամենը ավարտել էր Մուշեղյան վարժարանի  6-րդ. դասարանը, և չուներ համապատասխան մասնագիտական, կամ զինվորական կրթություն, սակայն ուներ բնական տրամաբանություն, զբաղվում էր ինքնազարզացմամբ, ուստի պատահական չէր, որ տիրապետում էր տարբեր երկրների զենքերին, կրակային-տակտիկական կանոնագրքերով էր ղեկավարվում նաև։
Ես ոչ միայն ուշադիր լսում էի հոխպեր Գևորգի հետաքրքիր պատմությունները, այլ նաև աշխատում էի Մուշ ու Սասունի բարբառը ճիշտ ընկալել, սովորել ճիշտ արտասանությունը, և տարիներ անց արդեն` երևի ես կարողանում էի սասունցիների հետ խոսել այդքան հարազատ Սասունի`  Էրգրի լեզվով` բարբառով:
Հոխպեր Գևորգը շատ կարդացած էր, գրագետ, հասկանում էր գրական հայերենը, սակայն խոսում էր հարազատ Սասունի բարբառով։ Այսպես, ամառային մի երեկո, հերթական զրույցը հոխպեր Գևորգը սկսեց հետևյալ պատմությամբ` Զորավար Անդրանիկի մասին։
Իմ ախպեր, զըմ հոգի, գինանք, որ Անդրանիկի մասին կարդացեր իս գրքեր, թե զինք իմալ է կջարդեր օսմանցուն` Դիլմանի, Վանի, Բիթլիսի ճակատներում, համա չըս գինա, թե ինչ է կպատմին հայդուկներ հիրուն մասին, որ երկար տարիներ կռվերին Անդրանիկի կողքին ու նրա հրամանատարությամբ։
Մնացած նյութը շարադրում ենք գրական հայերենով։


«Թշնամու դիրքերում տեսեք զինվոր կա՞,

այդ վախկոտ աղվեսները խարույկներ են վառել,

և մութն ընկնելուն պես` լքել-փախել են իրենց դիրքերից»



- Ես կպատմեմ Անդրանիկի մասին իրական պատմություններ, որոնց գրքերում չես հանդիպի, իսկ ես լսել եմ մեր մեծերից, որ ապրել էին Մուշում ու Սասունում` 1880-ականներից մինչև 1918թ. գարունը։
Ու այդ օրը երեկոյան, հոխպեր Գևորգը այսպիսի պատմություն պատմեց Զորավարի մասին, որը առանց որևէ փոփոխության 30-33 տարի անց ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը։
- Անդրանիկը, դեռևս պատանեկան տարիքից, անվեհեր-հայդուկայիև կռվի ելավ օսմանյան բռնակալական ռեժիմի դեմ, և գայթակղվելով Սասունի հայդուկապետ Աղբյուր Սերոբի հերոսական պայքարով, 1880-ականների վերջերին` Մուշից հասավ Սասնա լեռներ և զինվորագրվեց նրա ֆիդայական ջոկատում։ Այնուհետև, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չավուշը ու Անդրանիկը, մինչև 1899 թ. նոյեմբերը, այսինքն` հայդուկապետ Աղբյուր Սերոբի զոհվելը, համատեղ շատ կռիվներ մղեցին սուլթանական կանոնավոր բանակի զորամասերի դեմ, պաշտպանելով Մշո դաշտի և Սասնա լեռների հայ ազգաբնակչությանը։ Հանրահայտ է արդեն, որ նշված թվականին, Գեղաշենի ռես-Ավեի դավադրությամբ, Սասնա Գելիգյուզան գյուղում, Աղբյուր Սերոբը սպանվեց` Բշարե-Խալիլի ձեռքով, իսկ ուղիղ մեկ տարի անց` Անդրանիկն ու Գևորգ Չավուշը վրեժ լուծեցին` սպանելով Սասնա գյուղերը թալանող քուրդ Բշարե-Խալիլ-փաշային ու նրա գործակալ-գյուղապետ   ռես-Ավեին։
Սերոբ-փաշայի զոհվելուց հետո, ընդհանուր ժողովում` հայդուկները Անդրանիկին ընտրում են Մուշ ու Սասունի միացյալ ջոկատների հրամանատար, որպես ճանաչված, խիզախ ու հեղինակավար հայդուկապետի։ Հոխպեր Գևորգը այնպիսի զգացողությամբ ու հետքրքրական ձևով էր պատմում Անդրանիկի մասին, որ կարծես ինքն էլ էր մասնակիցը, կամ ականատեսը հայդուկական կռիվների։
Արդեն 80-ին մոտեցող ծերուկը, երիտասարդական խանդավառությամբ օղի էր խմում ու ժամերով պատմում Մուշում ու Սասունում ծավալված անվերջ հայդուկական կռիվների մասին...։
- Մկա լա՜ո, պատմեմ, թե հայդուկները ինչ էին պատմում Զորավարի ծիծաղի մասին։
- Անդրանիկը բացի խիզախ ու քաջաբար մարտնչելուց, նաև լավ հասկանում էր հետախուզական գործը, և պատահական չէր, որ շատ անգամ, միայնակ էր գնում հետախուզության` հագնելով թուրք սպայի համազգեստ, կամ ծպտված` հասարակ շինականի շորերով-մաշված։ Եվ ահա, թուրքական զորքը` Մշո դաշտի հյուսիսային եզրին տեղակայվել է ու դիրքավորվել, որ առավոտյան բարձրանա Սասնա նախալեռներ` հայդուկներին պատժելու։ Մութն ընկնելուն պես, Անդրանիկը աննկատ բոլորից, իջնում է դեպի թուրքական զորամասը և օգտվելով խավարից, թշնամու դիրքերի դիմացից այնքան է մոտենում, պարզ տեսնում է, որ դիրքերում թուրք զինվոր չկա։ Ու Զորավարին հասկանալի է դառնում, որ թուրքերը խորամանկել են, դիրքերում հավասարաչափ հեռավորության վրա վառելափայտ են կուտակել, և մութն ընկնելուն պես խարույկները վառել են` ընդհանուր ճակատով, իսկ իրենք թողել ու հեռացել են։ Անդրանիկը վերադառնում է իր ֆիդայական ջոկատի մոտ, և այլևս չի կարողանում զսպել ծիծաղը, սկսում է բարձրաձայն ծիծաղել, քանի որ նրա մտապատկերում թարմ էր քիչ առաջ տեսածը, որը ըստ Զորավարի` «տակտիկական խորամանկություն չէր», այլ թուրքական վախկոտության վառ օրինակ, որ Անդրանիկի, կամ Չավուշի ֆիդայինները ուր որ է կհարձակվեն ու գիշերով կկոտորեն իրենց զորամասին։ Տարօրինակ կերպով են ֆիդայինները ընկալում Զորավարի այդօրինակ վարքագիծը, երբ Անդրանիկը լցնում է գինու գավաթը, խմում և ապա բարձրաձայն սկսում է ծիծաղել, իսկ մի քանի գավաթ էլ խմելուց հետո, ավելի բարձրաձայն է ծիծաղում` հռհռալու աստիճան։ Այդ ժամ, զինակից հրամանատարներն ու որոշ ֆիդայիններ լուրջ անհանգստանում են, թե իրենց Զորավարի հետ հո որևէ լուրջ բան չի կատարվում։ Կատարվածից զարմացած, անհանգստանում են` Գևորգ Չավուշը, Սպաղանցի Մակարը, Սմբատը` Մախլուտոն և  մյուսները, դիմելով Զորավարին հետևյալ բառերով.
- Անդրանիկ փաշա՜, այս ինչ ես անում, մեր ֆիդայական ջոկատի վրա հսկայական թուրքական զորամաս են ուղարկել, չգիտենք, թե առավոտյան մեզ ինչ է սպասվում, իսկ դու` գինու գավաթն ես ձեռքդ վերցրել...
Այս խոսքերը լսելով, Զորավարը կարծես զգաստանում է և լրջանալով` իր զինակից-մարտական ընկերներին ասում է հետևյալը.
- Գնացեք այնտեղ` թշնամու դիրքերում տեսեք զինվոր կա՞, այդ վախկոտ աղվեսները խարույկներ են վառել, և մութն ընկնելուն պես` լքել-փախել են իրենց դիրքերից։
Զորավարի զինակիցները նորից համոզվեցին, որ Անդրանիկը մեծ ու քաջ Զորավար է, և նա բարոյական իրավունք ունի բարձրաձայն ծիծաղելու Մուհամեդի ճիվաղների վրա, որոնց ինքը լավ է ճանաչում, և բազում մարտերում ու լեռնային– հայդուկական կռիվներում, նրանց լավ ջարդ է տվել, մշտապես տանելով լուրջ հաղթանակներ` օսմանյան վայրագ ոհմակների նկատմամբ։
Անվերջ են հերոսական-առասպելական պատմությունները` Զորավար Անդրանիկի ու նրա զինակիցների մասին, սակայն սույն հոդվածը ցանկանում ենք եզրափակել հոխպեր Գեորգի պատմած այն դրվագով, թե հայդուկները երբ էին տեսել զորավարին արտասվելիս...։ Ինչպես նշեցինք հոդվածի սկզբնամասում, հոխպեր Գևորգը 12-13 տարեկանում, Մուշից-Ալեքսանդրապոլ էր հասել այն գաղթականների քարավանի հետ, որին զինված պահպանությամբ ուղեկցում էր Անդրանիկի զորամասը։ Սարիղամիշ, Ղարս–Ալեքսանդրապոլ անցնելու այդ երկար ու տառապանքներով լի ճանապարհին էր լսել այս պատմությունը` 1918 թ. գարնանը, սակայն խորը ծերության տարիքում էլ` հոխպեր Գևորգը չէր կարողանում առանց արցունքների վերհիշել այն։ «Ֆիդայինները զրույցի ընթացքում այսպիսի մի հարցի շուրջ խիստ վիճաբանեցին, թե Զորավարը ոչ մի անգամ չի արտասվում»։ Հարցը նրանում էր, որ Զորավար Անդրանիկը ոչ թե քար սիրտ է, դաժան, այլ պարզապես, որպես ուժեղ կամքի տեր տղամարդ, հոգով ուժեղ զորավար է, որին հայդուկային հպարտությունը թույլ չի տալիս արտասվել` ասում էին զինակիցները: Սակայն ֆիդայիններից մեկը տեսել էր Զորավարին արտասվելիս, որն էլ պատմել էր`  նշված վիճաբանության պահին.
- Ես ինք տեսե, լա՜ո, թե Զորավար Անդրանիկ իմալ է կիլեր սպանված հարսի խմա, (գրականով` թե Զորավարը ինչպես էր արտասվում խոշտանգված-սպանված հայուհու համար):
Այսինքն`, պատահել էր այսպես իրականում, Ալաշկերտի, թե Ղարսի թևում, Անդրանիկի զորամասը նույնպես նահանջում էր հայկական կորպուսի կազմում։ Հայկական ավերված մի գյուղի մոտ, Անդրանիկի զորքն ու գաղթականների քարավանը կանգ է առնում դադար առնելու։ Զորավարին տեղեկացնում են թուրքերի կողմից կատարված հերթական գազանության ու խոշտանգման մասին։ Տեսարանը զարհուրելի էր, և միայն թուրք դահիճները կարող էին այդպես վերաբերվել հայ կնոջ նկատմամբ։ Մոտակա աղբյուրի մոտ կանաչ խոտերի վրա ընկած էր երիտասարդ` սպանված հայ կնոջ խոշտանգված մարմինը, իսկ կրծքին` 1-2 տարեկան մանկիկ արյունոտ դնչով, որը կարծես լացակումած կուրծք էր խնդրում մորից…։
Զորավարը վայր իջավ Ասլան նժույգից և մոտենալով սպանված հայուհու դիակին, զինվորական կարգով ծնկի իջավ, հանեց գեներալական գլխարկը և մի պահ, կարծես զայրույթից, ցանկանում էր փետել գլխի գանգուր մազերը, սակայն զգաստանալով վեր բարձրացավ, արտասուքն աչքերին կարգադրեց.
- Մանկանը հանձնեք համապատասխան խնամակալական ծառայությանը, իսկ սպանված հայուհու թաղումը հնարավորինս կատարեք հարգալից ու պահանջվող կարգով։ Զորավարը դառնացած նստեց Ասլանին, և հասկանալի է, որ առաջվա հայդուկապետ վագրի ճարպկությամբ` մռնչացող ու նետվող Անդրանիկը չէր արդեն, այլ 53-ը լրացած գեներալ-մայոր Անդրանիկ-փաշան էր, որի սիրտը կծկվել էր հայոց վշտից։ Զորավար Անդրանիկը ահավոր ծանր տարավ հայկական բերդաքաղաքների` Էրզրումի, Ղարսի և Ալեքսանդրապոլի հանձնումը թուրքական զորքերին, որոնց պատճառով` երեք անգամ սրտի միկրոկատված ստացավ, վտանգելով իր առողջությունը։
Ավարտելով իր այսքան տխուր, սակայն խիստ հետաքրքրական պատմությունները` Մուշ ու Սասունի և Զորավար Անդրանիկի մասին, այդ երեկոյան հոխպեր Գևորգը խոսքը այսպես եզրափակեց.
- Էկանք լա՜ո, Ալագյազի էս քարքարոտ փեշերուն թառեցինք, ըսինք վախտ կեղնի, ճամփեք բացվին կերթանք մըր Էրգիր, լա՜ո, էն էլ մըր բախտ ըսպես լռվավ, էրգիր մնաց շներուն, իմ ախպեր…։
1995 թվականին իր մահկանացուն կնքեց նաև 90 ամյա հոխպեր Գևորգը և ինչ իմանար այդ իմաստուն ու էրգրին այդքան կարոտ մշեցին, որ կատարվելու էր Զորավարի գլխավոր իղձերից գոնե մեկը` նրա աճյունը 2000 թ. փետրվարի 17-ին` Պերլաշեզից տեղափոխվելու էր անկախացած Հայաստան, և իր հավերժական հանգրվանն էր գտնելու` Արցախյան նորօրյա գոյամարտի զինավորական պանթեոնում։

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ`
Արցախյան պատերազմի մասնակից
կազակական զորքերի գնդապետ



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում