"Ակցիային կարող են մասնակցել երեւանաբնակ բոլոր կանայք եւ աղջիկները"
Արխիվ 12-16
"Ակցիային կարող են մասնակցել երեւանաբնակ բոլոր
կանայք եւ աղջիկները"
- Տեղյակ եմ, որ կանանց միամսյակի առիթով Երեւանի քաղաքապետարանը առողջապահական ակցիա է իրականացնում: Խնդրում եմ պարզաբանել` այդ ակցիայից օգտվելու համար որտեղի՞ց պետք է վերցնել ուղեգիրը:
Երեւան քաղաքի բնակիչ` Անահիտ Նիկողոսյան.
Հարցին պատասխանում է Երեանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ.
- Ակցիային կարող են մասնակցել երեւանաբնակ բոլոր կանայք եւ աղջիկները: Նրանք նախ պետք է դիմեն այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված են: Պոլիկլինիկայում հետազոտվելուց հետո, եթե համապատասխան մասնագետը գտնում է, որ նա վիրահատության կարիք ունի, տալիս է ուղեգիր, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի համար քաղաքացին պոլիկլինիկայից ուղեգրվում է քաղաքապետարան, որտեղից էլ ստանում է համապատասխան ուղեգիրը: Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան. երեք վիրահատական` աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական եւ երկու հետազոտական` համակարգչային տոմոգրաֆիայի եւ վահանաձեւ գեղձի, այդ թվում եւ հորմոնների հետազոտություն: Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիները, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ` նեղ մասնագիտական հետազոտության, ապա անհրաժեշտության դեպքումª վիրահատության: Ակցիան ավարտվելու է ապրիլի 7-ին: Անկախ դիմումների քանակից` բոլոր հերթագրվածներին համապատասխան բուժօգնություն կցուցաբերվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

