ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՉՍԻՐԵ՞Լ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՉՍԻՐԵ՞Լ ԼԵՎՈՆ ՏԵՐ-
ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԲՀԿ-ամոլ դիրքորոշում որդեգրած, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչպես կարձագանքի ՀԱԿ առաջնորդ,ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի կոդավորված հատվածի մասին: «Ես չեմ ցանկանում խոսել էդ մասին»,- ասաց նախկին պաշտոնյան:
Հիշեցնենք` Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկի ելույթի ժամանակ կոդավորված քննադատեց ու հեգնեց իր նախկին գործընկերներին` Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Պարույր Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին` նրանց անվանելով Բաղրամյան 26-ի կադրեր:
Իսկ արդյոք մարտի մեկն այն օրն էր, որ կարելի էր հեգնել նախկին գործընկերներին: Ի պատասխան` Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ մարտի մեկի ցավի մասին մենք չէ, որ պետք է ասենք. «Դուք չպետք է ասեք` դա էն տեղն էր, կամ այդ օրն էր»,- ասաց Եղիազարյանը եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

