ԿԱԽՎԵԼ ԴԻՏԱՀՈՐՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԿԱԽՎԵԼ ԴԻՏԱՀՈՐՈ՞ՒՄ
Մարտի 8-ին, ժամը 13:00-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դիտահորի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ` կախված վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Աֆյանի դիակն է` մետաղալարով կախված և սառած վիճակում:
Արթուր Աֆյանը փետրվարի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

