ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԾՆՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

Արխիվ 12-16

ՏՂԱՄԱՐԴԻԿ,  ՈՎՔԵՐ ԾՆՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԻ 8-ԻՆ


Արդյո՞ ք ուրախ են եղել այս տղամարդիկ, երբ կանանց գլխավոր տոնի` մարտի 8-ի օրը շնորհավորական մաղթանքներ են ստացել նաև իրենք:

Տարբեր տարիներին, բայց հենց մարտի 8-ին են ծնվել ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, բանասեր Հրաչյա Աճառյանը, ճարտարապետ Էդվարդ Թոսունյանը, գիտական-ակադեմիկոս, հասարակական գործիչ և արևելագետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, 1934-51թթ. Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին:

Իսկ թե կանանց տոնը որքանով է իր ձեռագիրը թողել Օրբելու անձնային հատկանիշների վրա, կեսկատակ-կեսլուրջ պատմում է Օրբելիների թանգարանի տնօրեն ԳԵՐԱՍԻՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Հովսեփ  Օրբելին 4 անգամ ամուսնացել է և 1 ընկերուհի ունեցել: Բայց պետք է նշել, որ սիրային այս պատմությունները նրա կյանքում ոչ թե թեթև, փոքր պատմություններ են եղել, այլ  այնքա~ն խոսուն, այնքա~ն գիտական: Նա կնոջ մեջ նախևառաջ ինտելեկտը, միտքն է գնահատել, կանայք ևս նրա այդ արժեքներն էին հիացմունքի արժանացնում. Էրմիտաժի աշխատակցուհի Կամիլա Վասիլիվնան 1920 թվականին՝ Հովսեփ Օրբելու հետ ծանոթանալու առաջին օրը, իր  օրագրում գրում է. «Այսօր ծանոթացա կովկասյան արտաքինով հաճելի երիտասարդի հետ, ամբողջ գիշեր չենք քնել. Խորենացու «Ողբն» էինք թարգմանում»: Իսկ 1961 թվականի փետրվարի 2-ին՝ Հովսեփ Օրբելու մահվան օրը, գրում է. «Այսօր կյանքս ավարտվեց…»:

Հովսեփը ոչ թե կնամոլ, այլ կնամեծար էր, երևի հենց դրա համար էլ նրա ծննդյան տարեդարձը մարտի 8-ին է»:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում