Ռուսաստանը դյուրացնում է ՀՀ քաղաքացիների գրանցման կարգը
Արխիվ 12-16Ռուսաստանը դյուրացնում է ՀՀ քաղաքացիների
գրանցման կարգը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել Է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների գրանցման կարգի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով, Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիները ազատվում են 30 օրվա ընթացքում ժամանման վայրում հաշվառման կանգնելու պարտականությունից: Հայաստանի քաղաքացիները նախկինում պարտավոր Էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ կարող են առանց գրանցման ՌԴ տարածքում գտնվել 90 օր:

