ՄԱՐՏԻ 9-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արխիվ 12-16ՄԱՐՏԻ 9-Ը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դեպքեր
- 1842 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո»օպերայի պրեմիերան։
- 1953 – Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
- 1959 – Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
- 1961 – Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
- 1966 – Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
- 1983 – Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի։
Ծնունդներ
- 1749 – Օնորե Միրաբո,Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս
- 1849 – Յոզեֆ Կոհլեր,գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ
- 1861 – Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգ,երկրաբան և պետրոգրաֆ
- 1904 – Արտաշես Մաթևոսյան,հայ խորհրդային բուսաբույծ
- 1911 – Էդմոն Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ
- 1922 – Ռաֆայել Իշխանյան, հայտնի լեզվաբան, մանկավարժ-դասախոս, հրապարակախոս, հայոց լեզվի մեծ պաշտպան, պրոֆեսոր, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (մահ. 1992թ.)։
- 1934 – Յուրի Գագարին, ռուս տիեզերագնաց օդաչու, կատարել է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք (մահ. 1968 թ.)
- 1943 – Ռոբերտ Ֆիշեր, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008 թ.)
- 1957 – Արամ Մանուկյան (ՀՀՇ), պետական գործիչ, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ
- 1966 – Դուշման՝ Վարդան Ստեփանյան, Արցախյան պատերազմի հերոս (մահ. 1992 թ.)
- 1968 – Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
- 1990 – Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականիանդամ։

