ԲՀԿ-Ը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ՉԻ ԼՑՆՈՒՄ. ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ՉԻ ԼՑՆՈՒՄ. ՀՀԿ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսի մասին, եվ մեկնաբանելով լրատվական դաշտում այն խոսակցությունները, թե միեւնույն է ԲՀԿ-ն աշխատելու է ՀՀԿ-ի համար ասաց, որ ԲՀԿ-ն իշխանության ջրաղացին ջուր չի լցնում:
«Իրավունքի» հարցին` արդյոք ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների հայտարարությունը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ չպահանջելու մասին չի նշանակում այդ քաղաքական ուժի կեղծ ընդդիմություն լինելու մասին, պրն. Մինասյանն ասաց, որ նման կարծիք հայտնող ԲՀԿ-ականներն ասում են այն, ինչ մտածում են:
ՀՀԿ պատգամավորի խոսքով` անհրաժեշտ է դաշտում ունենալ ընդդիմություն, որը դուշմանի նման տրամադրված չէ իշխանության ու մեր երկրի հանդեպ, այլ կառուցողական մոտեցում ունի:
Մանրամասները` տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

