ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ԲՀԿ-ամետ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսին` ասաց, որ կուսակցությունն այս ամենից դուրս կգա մաքրված, պարզված եւ չի լինի կեղծ ընդդիմություն: «Ես չեմ հավատում, որ ԲՀԿ-ն կլինի գրպանային ընդդիմություն»,- ասաց նախկին պաշտոնյան:
Ըստ նրա`ստեղծված իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Տեր Աստվածը մեր կողմից է, մենք չենք կարող պետականություն կորցնել»:
Ի վերջո, պարոն Եղիազարյանը դարձի եկավ, եւ եթե նախկինում նա երկրի ճակատագիրը վստահում էր գուշակներին, մոգերին, ապա նախկին պաշտոնյան այս անգամ արդեն հույսը դրել է Աստծու վրա: Հավանաբար, գուշակները բարենպաստ ոչինչ չեն հուշել Գուրգեն Եղիազարյանին, ով ամեն գնով ցանկանում է հավատալ, որ իշխանության բարիքներից տարիներ շարունակ օգտված ԲՀԿ-ն չի կարող լինել «գրպանային ընդդիմություն»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

