ԾԵՐՈՒԿԸ ԼՐԻՎ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԼՏՊ-ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Արխիվ 12-16

ԾԵՐՈՒԿԸ ԼՐԻՎ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ.

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԼՏՊ-ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ


Հայտնի "քաղաքագիտական վերլուծության" տապալումից հետո մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով "Հայ ազգային կոնգրեսի" ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց կենտրոնանալ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի վրա: Նա նույնիսկ հանդես եկավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վերլուծությամբ, որից հետո բաց նամակով անձնական հանդիպում խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, որպեսզի ներկայացնի իր նկատառումներն ու մտահոգությունները նշված հարցի վերաբերյալ: Թե ինչ ավարտ ունեցավ այդ նախաձեռնությունը, հայտնի է մամուլից, սակայն առավել ուշագրավ է, թե ինչ է կատարվել դրանից հետո:
ՀԱԿԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 27-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր մի քանի կուսակիցների ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում, սակայն հանդիպման մանրամասներին տեղյակ անձանցից մեկը հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել բավականին հետաքրքիր հայտարարություններով, ինչն առաջացրել է դեսպանների զարմանքն ու շփոթմունքը: Դեսպանները հետաքրքրվել են հայ-թուրքական հարաբերությունների ընթացքով, ինչին ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստը ճանաչելու դեպքում հայկական կողմը հողերի վերադարձի եւ ֆինանսական փոխհատուցման հարցեր է բարձրացնելու: Ըստ ԼՏՊ-ի, այդ առումով Սեւրի պայմանագիրը անհավանական երազանք է, որին հասնելու համար հայկական կողմը որեւէ շանս չունի, նաեւ այդ պատճառով "Թուրքիայի պես հզոր երկիրը" կարող է ճնշել ՀՀ-ին:
ԼՏՊ-ի այս արտահայտություններն առնվազն մտահոգության տեղիք են տալիս, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների մասին նրա խոսքին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե մտահոգված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրով, այլ ավելի շատ ներկայացնում է "Թուրքիայի պես հզոր երկրի" շահերը: Չնայած դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահին ուղղված իր բաց նամակում Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի մշակման հանձնաժողովում ներառել տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանին, ով հայտնի է Ցեղասպանության հարցում իր հակահայկական ու մերժողական դիրքորոշումներով:
Լ.Տեր-Պետրոսյանը դեսպանների հետ հանդիպման ընթացքում նախ շեշտել է, որ իրենք ԵՏՄ-ի անդամակցության կողմնակից են, այնուհետեւ տեղեկացրել, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը: ԼՏՊ-ն դեսպաններից պահանջել է, որ Վենետիկի հանձնաժողովը բացասական գնահատական տա սահմանադրական փոփոխությունների փաթեթին` վախեցնելով, որ հակառակ դեպքում ՀՀ-ում հակաեվրոպական ալիք կբարձրանա:
Զարմանք է առաջացնում նաեւ այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անշրջելի գործընթաց համարող Տեր-Պետրոսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր բողոքները ներկայացնում է ոչ թե ԵՏՄ-ի, այլ Եվրամիության դեսպաններին: Դեսպաններն իրենք էլ զարմացել ու շփոթվել են Տեր-Պետրոսյանի այդ մոտեցումից` այդպես էլ չհասկանալով, թե ի վերջո իրենցից ինչ էր ուզում ՀԱԿԿ-ի ղեկավարը:
Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ ԼՏՊ-ն պարզապես մոլորվել է եւ չգիտի իր հետագա անելիքներն ու ակնկալիքները, այդ պատճառով էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ումից ինչ է ուզում եւ ինչու:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում