ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՎԱՌՎԱԾ» ԵԼՈՒՅԹԸ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՎԱՌՎԱԾ» ԵԼՈՒՅԹԸ

 

ՕԵԿ ղեկավար, նախկին ԱԽ քարտուղար, նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Իրական հայացք» հաղորդաշարում անդրադարձավ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններին: ՕԵԿ ղեկավարը հայտարարեց, որ իր համար այս ամենը սպասելի էր, և այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական պայքար էր, որի միջով անցել է նաև ՕԵԿ-ը 2006-2008թթ:

Արթուր Բաղդասարյանը ամեն գնով փորձում էր ապացուցել, որ 2006թ-ին ինքն է հրաժարական տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ոչ թե իրեն ստիպել են հրաժարական տալ, այսպես ասած, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխից «թռնելու» համար:

Հիշեցնենք` Արթուր Բաղդասարյանը 2006թ-ին արտերկրում գտնվելիս օտարալեզու թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ապագան ոչ թե ՌԴ-ի, այլ ԵՄ-ի հետ է: Ռ. Քոչարյանը չէր կարող ներել Բաղդասարյանի այդ ինքնագլխությունը, հետևաբար Բաղդասարյանը իր թիմով պետք է հրաժարվեր իշխանության բարիքներից և դառնար ընդիմություն, իսկ հետագայում էլ՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից ձայներ փախցներ և դրանք վաճառեր իշխանությանը 30 արծաթի դիմաց:

ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների մասին խոսելիս ՕԵԿ ղեկավարը չէր կարող չանդրադառնալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նամակում, ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդն առաջարկում է ստեղծել Հայոց ցեղասպանության մասին շրջաբերական նոր ուղերձ կազմելու հանձնաժողով: Արթուր Բաղդասարյանի կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետոսյանը այդքան մտահոգված էր ցեղասպանության խնդրով, կարող էր այդ նամակը գրել ավելի շուտ, ոչ թե այդ լարված օրերին: Ավելին՝  Բաղդասարյանի համար զարմանալի է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին դիմում «մեծարգո նախագահ» կոչմամբ: ՕԵԿ ղեկավարը, սակայն, չի ցանկանում շատ խոսել ու մեկնաբանել ՀԱԿ առաջնորդի հայտարարությունները՝ նրան համարելով կարծես թե սպառված քաղաքական գործիչ. «Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատում են մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, որոնք ժամանակին քննադատում  էին ինձ»: Հետաքրքիրն այն է, որ Արթուր Բաղդասարյանը այս մարդկանց անունները կարծես հնչեցնում է առաջին անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը կոդավորված է հնչեցնում վերոնշյալ մարդկանց անունները: Տպավորությունն այնպիսին է, որ Արթուր Բաղդասարյանը, հավանաբար, որոշել է բացել կոդերը`միաժամանակ արտահայտելով իր վիրավորվածությունը այդ մարդկանցից:

ՀՀ առաջին նախագահի մարտի մեկի ելույթում խոսվում է նաև այն մասին որ ՀԱԿ-ն է միայն այսօր ընդիմություն Հայաստանում: Բնականաբար, այս արտահայտությունը  նախկին նախագահի սրտով չէր կարող լիներ, հետեւաբար ՕԵԿ առաջնորդը խորհուրդ է տալիս Տեր-Պետրոսյանին չսեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը:

Այս «քլնգոցներից» հետո Բաղդասարյանը սկսում է հանրությանն ուղղել իր մեղադրանք պարունակող խրատները, ասել, թե իչքան է իր ուշքը գնում մեր ժողովրդի համար. գիշերները չի քնում, մտածում է մեր քաղաքացիների բարեկեցության մասին: Հարց է առաջանում, երբ 2008թ-ի  նախագահական ընտրություններից հետո նախագահի նախկին թեկնածուն իր քվեները վաճառում էր իշխանությանը, չէ՞ր մտածում հեղափոխության ակնկալիքով իրեն ձայն տված քաղաքացիների մասին: Բայց սրա պատասխանն էլ ունի Բաղդասարյանը: Կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ ՕԵԿ առաջնորդը մեղքը որոշ չափով բարդում է Տեր-Պետրոսյանի վրա՝ ասելով, որ նա իրեն դրել էր երկընտրանքի առաջ. «կամ միանում ես ինձ, կամ ես քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»: Արթուր Բաղդասարյանը  մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի քանդվող ԲՀԿ-ն՝ ասելով, որ նրանք մեկ ամիս առաջ հեղափոխություն էին անում, իսկ այսօր այլ բան են ասում: Նախկին ԱԽ քարտուղարին ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ տարիներ առաջ «Օրինաց Երկիր-ը» փայլուն ընդիմություն էր խաղում, իսկ հետո դարձավ ... :

ՕԵԿ առաջնորդը, հետևելով իր «Դիմանկար» գրքի հերոս Տեր-Պետրոսյանի օրինակին, կոդավորված քննադատում է նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հորդորելով մեր քաղաքացիներին գալիք ընտրություններում չքվեարկել տգիտության ու բազուկների օգտին:

Կուսակցության ղեկավարը չէր կարող չխոսել իր «փորացավի»՝ վարչապետի պաշտոնի մասին, որն այդպես էլ իրեն բաժին չհասավ: Իր այդ տվայտանքները Բաղդասարյանը արտահայտում է կառավարության գործունեությունը քննադատելով: Արթուր Բաղդասարյանի համար զարմանալին այն է, որ գործադիր մարմնում կա նախարար, որը դեմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը: ՕԵԿ ղեկավարին խորհուրդ ենք տալիս այդքան «դարդլամիշ» չլինել, քանի որ ինքը, երկու տարի առաջ լինելով ԱԽ քարտուղար, կողմ արտահայտվեց Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությանը: Մինչդեռ Արթուր Բաղդասարյանը 2006թ-ին այլ բան էր հայտարարում՝ Հայաստանի ապագան ոչ թե ՌԴ-ի այլ ԵՄ-ի հետ է: Տեղին է  ժողովրդական ասացվածքը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ թթու է: Իսկ ընդհանրապես Բաղդասարյանի երեկվա սրտաճմլիկ հարցազրույցը կարելի է որակել որպես ՕԵԿ առաջնորդի «վառված» ելույթ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում