Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ Տ. ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ Տ. ԳՐԻԳՈՐԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ

 

«Խոր ցավով հայտնում ենք, որ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից եւ Կիեւի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով քաղաք (Ուկրաինա) կատարելիք այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում եւ սգում են բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի վախճանը:

Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի», - այս մասին նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (ավազանի անունը՝ Գրիգոր) ծնվել 1946թ. Հայաստանում, Էջմիածին քաղաքում:

1960թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1965թ. արժանացել է սարկավագական ձեռնադրության:

1966թ. ավարտել է ուսումը, 1966-1967թթ. շարունակել է ուսումը Զագորսկում` Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում:

1967-1968 թթ. նշանակվել է Հայ Եկեղեցու պաշտոնական «Էջմիածինե ամսագրի խմբագրության քարտուղար:

1969թ. սկզբում նշանակվել է ծառայության Օրջոնիկիձեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Նույն թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է աբեղա եւ նշանակվել Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքի հոգեւոր հովիվ:

1971թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Ֆրանսիա` ուսումը շարունակելու Լիոնի Կաթոլիկ համալսարանում, միաժամանակ ծառայելով տեղի հայկական եկեղեցում:

1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում` Ուկրաինայում:

1975թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:

1975-1979թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում՝ հովվական ծառայություն մատուցելով Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում:

1979-1980թթ. եղել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսուչ:

1981 թ. նշանակվել է Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ, իսկ 1982 թ. ընտրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ:

1983 թթ. Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: 1990 թ. նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդ:

1992 թ. Գյումրի քաղաքում հիմնադրել է Շիրակի հոգեւոր ընծայարանը:

1992թ. ստացել է արքության պատիվ եւ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:

1998-1999թթ. Գրիգորիս սրբազանը ժամանակավորապես կատարել էր Մոլդովայի Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության համակարգողի պարտականությունները:

1999-2001 թթ. եղել է Հայ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդական փոխանորդ:

2001 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում