ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ՆՐԱՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ՆՐԱՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ՌԴ ժողովրդական արտիստ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ «На бис» խորագիրը կրող համերգը չի կայացել երգչուհու ինքնազգացողության վատացման պատճառով, որից հետո երգչուհին Երեւանում հոսպիտալացվել է:
«Իրավունքի» ունեցած տեղեկություններով, երգչուհու առողջական վիճակը բավարար է, եւ այս պահին նրա մոտ նույնիսկ այցելում են իր հայաստանյան ընկերները:
Ինչպես ավելի վաղ համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production» ընկերության մամուլի ծառայությունն էր տարածել Իրինա Ալեգրովայի անունից. «Ես այստեղ եմ` Երեւանում, եւ արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ եւ չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը,խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողամտորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը եւ ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող եւ այս հանդիպմանը սրտանց սպասող՝ Իրինա Ալեգրովա»,- ասված է երգչուհու հաղորդագրության մեջ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

