ԱՆՑԵԼ Է ԱՐԴԵՆ 41 ՕՐ, ԲԱՅՑ ՇՂԱՐՇԻԿԻ ՈՒ ԵՂՆԻԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ
Արխիվ 12-16ԱՆՑԵԼ Է 41 ՕՐ, ԲԱՅՑ ՇՂԱՐՇԻԿԻ ՈՒ ԵՂՆԻԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ
«Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է Արագածոտնի մարզի Շղարշիկ եւ Եղնիկ համայնքների միջեւ կռվախնձոր դարձած խմելու ջրի խնդրին: Մեր վերջին հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ խնդիրը պետք է լուծվի 41 օրում: Անցել է արդեն երեք ամիս, սակայն խնդիրն այդպես էլ վերջնական չի լուծվել: «Իրավունքի» հետ զրույցւմ Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն ասաց, որ նման խնդիրները հեշտորեն վերջնական լուծում չեն ստանում. «Մարզպետն ու կառավարությունն են լուծում այդ հարցը: Գարնանը, հավանաբար, այս հարցին սպառիչ պատասխան կտանք»:
Այս պահի դրությամբ Եղնիկ ու Շղարշիկ համայնքին վայրկյանում երկու լիտր խմելու ջուր են ստանում: «Գյուղերը պետք է վերջնական որոշեն`միանո՞ւմ են «Հայջրմուղին», թե` ոչ: Դեռ մենք ջուր ստանում ենք, ու այն առայժմ բավարարում է մեզ: Բողոք դեռ չունենք: Եթե կառավարությունը մեզ չկարողանա վայրկյանում երկու լիտր ջուր տալ`որպես բարձր լեռնային գյուղի, թեկուզ վճարելով`պետք է ջրի այդ քանակն ունենանք, քանի որ սեպտեմբեր ամսից հետո ջուրը չի հերիքում բնակչությանը»,- եզրափակեց գյուղապետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

