ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԴԼԵ ՅԱՄԱՆԸ»` ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (ՊՐԵՄԻԵՐԱ)
Արխիվ 12-16ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԴԼԵ ՅԱՄԱՆԸ»`
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (ՊՐԵՄԻԵՐԱ)
Ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ հանդիսատեսին ներկայացավ նոր տեսահոլովակով` «Դլե յաման» երգի հիման վրա նկարահանված: Երգիչն այն նվիրել է լուսահոգի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: ըստ Մավրի. «Գործը ստացված է,եւ հաճախ չէ, որ մեր իրականության մեջ ստեղծվում են նման գործեր…»:
Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, խոսքերի հեղինակը` Ալյա Մաղաքյանը:
Ի դեպ, երգիչը ապրիլի սկզբին, ժողովրդական երգացանկով, համերգներ կունենա Ռուսաստանի Դաշնության յոթ քաղաքներում եւ Եվրոպայում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

