ՓԱՍՏԱԲԱՆ. ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱ
ԿԳՏՆՎԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության քրեական գործի շրջանակներում հայտարարություններ եղան, որ խոսքը կարող է վերաբերել ոչ միայն մեկ անձի, այլ մի քանի անձանց կողմից կատարված հանցագործության: Վերոնշյալ վարկածը iravunk.com-ի հետ զրույցում չբացառեց նաեւ Ավետիսյանների իրավահաճորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը, բայց.
- Այս պահին մեր ունեցած տեղեկությունները շատ քիչ են, որպեսզի հաստատապես պնդեք` Պերմյակովը մենակ է գործել, թե ոչ: Այնպես, որ պետք է երկու հանգամանքների հետ կապված էլ քննություն իրականացնի, քանի որ ոչինչ չի բացառվում:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ երեքշաբթի օրը Ավետիսյանների տանը կատարվելու դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որին ներկա կլինեն նաեւ տուժողի իրավահաջորդները.
- Երեքշաբթի օրը տուժողների իրավահաջորդների հետ միասին ներկա կգտնվենք փորձաքննության կատարմանը, եւ կփորձենք կոնկրետ տեսնել այդ օբյեկտները եւ որոշակի հետազոտության ենթարկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի վեց անդամները` կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ ԱրմենԱվետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը եւ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

