ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՔ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԲՅԵԿՏԻՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՔ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԲՅԵԿՏԻՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը կարծում է, որ քրեական գործի նախաքննությունը «համենայն դեպս այս պահի դրությամբ օբյեկտիվ է իրականացվում: Գործով նշանակվել են տասից ավել փորձաքննություններ, որոնց պատասխաններից արդեն ինչ-ինչ բաներ ավելի ակնհայտ կլինեն»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
- Քննությունն իրականացվում է: Իհարկե, ես նախաքննությունից ձեզ մարամասնություններ չեմ հաղորդի, որովհետեւ կա նախաքննության գաղտնիք: Դրա համար ես չեմ ուզի ծավալվել: Ամեն դեպքում եթե ես փորձեմ նախաքննության գաղտնիք հրապարակել կամ ծավալվել, դա գործին, միանշանակ, կխանգարի ու վնաս կտա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

