K-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԻՐԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
Արխիվ 12-16K-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԻՐԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
Կա Մեկ Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիան Տեղեկացնում է, որ Կա Մեկ Հայաստանի ազգային սիրողական և Շիդոկան կարատեի ֆեդերացիանները նախապատրաստվում են մարտի 9-ին հանդես գալ Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք միջազգային առաջնությանը՝ K-1 և Կարատե մարզաձերում: Կա Մեկ ֆեդերացիան այս անգամ ևս հանդես է գալիս K-1 Հայաստանի հավաքական կազմով: Մեր թիմը 15 հոգանոց պատվիրակունով մեկնելու է Իրան Մարտի 7-ին: Թիմում ընդգրկված են երկու մարզիչ և պատվիրակության ղեկավար: Պատվիրակությունը՝ ֆեդերացիայի որոշմամբ, ղեկավարելու է մարզչական խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը:
Հիշեցնենք, որ այս և այլ միջազգային մրցումների մեր մարզիկները մասնակցում են Կա Մեկ և Շիդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Հուսիկ-Բաղդասար Միրզիկյանի նախաձեռնությամբ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

