«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԻ, ԵՐԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼ ԼԻՆԻ»

Արխիվ 12-16

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԲԱՐՁՐ ԿԼԻՆԻ, ԵՐԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼ ԼԻՆԻ»

 

«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերին: Հարցերը մեծամասամբ վերաբերում էին կուտակային կենսաթոշակին, թոշակների բարձրացմանն ու սոցիալական մի քանի այլ խնդիրների: Ի դեպ, կանանց միամսյակի առթիվ իր բարեմաղթանքը հղեց նաեւ տիկին Գալստյանը` պատասխանելով նաեւ «Իրավունքի» այն հարցին, թե երբ վերջիվերջո մեր կենսաթոշակառուները կապրեն բարեկեցիկ.

- Սիրով շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, ովքեր կենսաթոշակ են ստանում: Իրենց երկար կյանք եմ մաղթում, թող երկար վայելեն իրենց կենսաթոշակը: Եվ մի օր թող հնարավոր լինի այնպիսի կենսաթոշակ տալ, որ իրենք ավելի հանգիստ խղճով ծախսեն այդ գումարները: Բայց եկեք հասկանանք, որ կենսաթոշակը այս ամբողջ պետության մի մասն է, հնարավոր չէ տանը մեկը ճոխ ապրի, մյուսը` ոչ: Եթե նույն տանն են ապրում, նույն հացն են ուտում, հնարավոր չէ այդպես: Այսօր գոնե Հայաստանում, եթե երկու եղբայր անգամ առանձին են ապրում, մեկը շատ է ստանում, մյուսը` քիչ, էլի մեկը մյուսին աջակցում է: Այնպես որ, կենսաթոշակը բարձր կլինի, երբ ընդհանուր հասարակական բարեկեցությունը նորմալ լինի: Այն ածանցյալ վիճակ է` կախված հասարակական բարեկեցությունից: Դրա համար պիտի տնտեսական աճ լինի, պիտի տնտեսությունը կայացած լինի, որ կարողանաս գումարը վերցնես ու կենսաթոշակ վճարես: Հետեւաբար, մեր եւ կենսաթոշակառուների բարեկեցությունը իրար հետ ուղղակի կապ ունեն: Այս ամենը հաշվի առնելով` ավելի ճիշտ կլինի մաղթել, որ մեր պետությունը հնարավորինս բոլոր բնագավառներում ավելի հզորանա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» չորեքշաբթի օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում