ԱՆՄՈՌՈՒԿԻ ՉՈՐՐՈՐԴ ԹԵՐԹԻԿԸ ՍՏԵՖԱՆԻ ԹՈՓԱԼՅԱՆՆ Է

Արխիվ 12-16

ԱՆՄՈՌՈՒԿԻ ՉՈՐՐՈՐԴ ԹԵՐԹԻԿԸ ՍՏԵՖԱՆԻ ԹՈՓԱԼՅԱՆՆ Է


Մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո Վիեննայում կայանալիք  «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող  «Genealogy» խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի ՍՏԵՖԱՆԻ ԹՈՓԱԼՅԱՆՆ է, որը ներկայացնում է Ասիա աշխարհամասը:

Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեեւ Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին:

Ստեֆանին երգչուհի է, երգահան եւ դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգել սկսել է 13 տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:

Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝  նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը:

Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին եւ երկրորդ սինգլներ «Kimiga Iru Kagiri»-ն եւ «Because of you»’-ն հաջորդաբար եղել են «Kiss Dum» անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ «Changin»-ը նույնպես եղել է սաունդթրեք « D.Gray-man» անիմացիոն ֆիլմի համար: 2008-ի սկզբին նրա «Friends» կատարումն «Անիմե TV»’-ի «Gundam 00» տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ:

Որպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին «Pride» ֆիլմում` նկարահանված Yukari Ichijo's shōjo կոմիքսի հիման վրա: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաեւ մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Բացի «Pride» ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է «Tokyo Tribe» (2014) եւ կարճամերտաժ «It's All Good» (2009) ֆիլմերում:

Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին եւ բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական եւ ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաեւ  երկար զբոսնել:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում