Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՄԲԱՎԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ԳՐՈՂՆԵՐԻ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՄԲԱՎԸ

Մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվեց Գրողների միջազգային օրը: Հայաստանում նույնպես նշվում է այդ օրը, որը լավ առիթ է եւս մեկ անգամ անդրադառնալու գրողների խնդիրներին, ձեռքբերումներին: Թեեւ շատ գրողների համար մարտի 3-ը սովորական օր էր եւ ոչնչով չէր տարբերվում մյուս օրերից: Ինչպես մասնավոր զրույցներում են ասում գրողները, չի կարելի ամբողջ տարին անտեսել մտավորականին եւ հիշել ընդամենը մեկ օր: Իհարկե, ցանկացած մտավորականի համար էլ կարեւոր է, երբ նրան հիշում ու գնահատում են:
"Իրավունքն" այս շաբաթ զրուցեց մի քանի գրողների հետ եւ փորձեց պարզել, թե այսօր Հայաստանում ի՞նչ խնդիրներ ունի գրողը:

"ԱՅՍՕՐ ԳՐՈՂՆԵՐՆ ԱՆՏԱՆԵԼԻ
ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ"


Երեւանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ.
-Գրողները միշտ եղել են ազգի սիրտը եւ միտքը, այսօր էլ անտանելի պայմաններում աշխատելով, շարունակում են սերը հայրենիքի հանդեպ պահպանել: Երեսուն տարի է` այս ոլորտում եմ, շփվում եմ տարբեր գրողների հետ, ովքեր հայրենի հող ու ջրի հանդեպ ցուցաբերում են աստվածային սեր: Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ այսօր գրողներն անտանելի կացության մեջ են: Այն դերը, որը գրողն ուներ խորհրդային տարիներին, այսօր դուրս է մղված հասարակական կյանքից, նա չի կարողանում իրեն գտնել իր հայրենիքում: Այս առումով կարծում եմ` այս տարի գոնե պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ` գրողների համար, որովհետեւ շատ գրողներ արդեն բռնել են արտագաղթի ճանապարհը: Անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հրատարակչական հարցերը, գրքերը պետք է տպագրվեն այնպես, որ դրանք հասարակության համար դառնան երեւույթ, այսօր դրանք այդպիսին չեն: Գրքերը տպագրելուց առաջ մեկ-երկու տարի պետք է խմբագրական աշխատանքներ կատարվեն, իսկ տպագրության ընթացքում դրանց վերաբերյալ իրազեկվի հասարակությանը: Այս բոլոր աշխատանքները չեն կատարվում, այսինքն` գրքերը խավարի մեջ տպագրվում են, դրանց մասին ընթերցողը չի տեղեկանում եւ բնականաբար անծանոթ մի գիրք չի կարող հետաքրքրել որեւէ մեկին: Լավագույն գրքերը պետք է ներկայացվեն մարզերում, այս աշխատանքը նույնպես ցավոք սրտի չի կատարվում: Վիճակը ինձ համար շարունակում է մնալ անհանգստացնող: Մեր գրողները հեղինակավոր մարդիկ են, ովքեր կարող են իրենց խոսքով ճանապարհ ցույց տալ հասարակական կյանքի համար, սակայն դրա համար ամբիոն ստեղծված չէ: Եթե նրանց տրվի այդ ամբիոնը, շատ բան կարող է փոխվել:

"ԳՐՈՂՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐ ՀՈՂ ՈՒ ՋՐԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՊՎԱԾ ԼԻՆԻ"


Գրականագետ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ.
-Այսօր գրողները պետք է հասարակական-քաղաքական կյանքի կիզակետում լինեն, բայց ստեղծագործական միությունները կարծես թե իրենց սպառել են եւ գրողները չունեն այդ դերը: Գրողն ավելի շատ իր հող ու ջրին պետք է կապված լինի, նախկինում էլ այդպես է եղել` Ավ. Իսահակյանը, Հ. Սահյանը, Հովհ. Թումանյանը եւ այլք ամեն հարցում կապված էին իրենց հայրենիքին: Այսօր ով ցանկանա` կարող է երկու գիրք հրատարակել եւ դառնալ Գրողների միության անդամ եւ սկսել խոսել նույնիսկ չեղած խնդիրներից: Կարծում եմ` այս ամենը պետք է վերակառուցում ապրի:  

"ԳՐՈՂՆ ԻՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ"

Մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ.
-Յուրաքանչյուր գրող իր խնդիրներն ունի: Նրանք էլ ունեն այնպիսի խնդիրներ, որոնք ունի ե՛ւ բանվորը, ե՛ւ հասարակ քաղաքացին: Պետք է աշխատենք կյանքը լավացնել, որպեսզի գրողի կյանքն էլ լավանա: Ամեն դեպքում գրողն իր արժանապատվությամբ եւ արժանապատիվ կյանքով պետք է ապրի:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում