ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՀԱԲԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՀԱԲԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ


- Հարգելի բժիշկ, հնարավո՞ր է հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումն անցանկալի իրավիճակների պատճառ դառնա. փսխումներ, գլխացավեր... Ո՞ր հիվանդությունների դեպքում է խստիվ արգելվում հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը:

Հարցին պատասխանել է մանկաբարձ-գինեկոլոգ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.


-Հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է անցանկալի իրավիճակների հանգեցնել. փսխումներ, գլխացավեր, արյան զարկերակային գերճնշում, ցավ կրծքավանդակում, միգրենի նոպայի հաճախացումներ, մաշկային փոփոխություններ` պիգմենտացիաներ եւ ոչ միայն: Խոսքը հիմնականում հորմոնալ դեղամիջոցների մասին է, որոնք ի տարբերություն հակաբեղմնավորիչ այլ միջոցների` ունեն լայն կիրառում, եւ սովորաբար կանայք ընդունում են` առանց գինեկոլոգին այցելելու:
Կինն ընդունում է այն` դաշտանային ցիկլի 5-րդ օրվանից սկսած, ամեն օր` մինչեւ 21-րդ օրը, ցանկալի է օրվա նույն ժամերին: Վերոնշյալ դեղորայքի հիմնական նպատակն է` ճնշել ֆոլիկուլախթանիչ հորմոնի մակարդակը: Արդյունքում տեղի չի ունենում ֆոլիկուլի զարգացում (ձվազատում), հետեւաբար հղիություն տեղի ունենալ չի կարող:
Հորմոնալ հակաբեղմնավորիչները հակացուցված են. թրոմբոֆլեբիտի (անոթների պատերի բորբոքում եւ անցանելիության խախտում), շաքարային դիաբետի (դեկոմպենսացիայի փուլում), ծանր լյարդային անբավարարությունների, հղիության կամ նրա կասկածի, լակտացիայի (կաթնարտադրության) շրջանի, սրտամկանի ինֆարկտի, ուղեղի արյան շրջանառության խանգարումների, չճշտված ախտածագման նորագոյացությունների (ուռուցքներ) ժամանակ:
Հորմոնային հակաբեղմնավորիչներից բացի, գոյություն ունեն այլ տեսակի հակաբեղմնավորիչ միջոցներ` կենսաբանական, քիմիական, մեխանիկական, օրացուցային, ֆիզիկական, վիրաբուժական:
Կենսաբանական միջոց ասելով` հասկանում ենք հետեւյալը. լակտացիայի (կաթնարտադրության) շրջան, երբ կնոջ օրգանիզմում բարձր է լինում պրոլակտին հորմոնի մակարդակը: Այն խոչընդոտում է ֆոլիկուլի զարգացմանը, հետեւաբար նվազում է հղիանալու հավանականությունը: Սակայն այս միջոցը հուսալի չէ, քանի որ լակտացիայի շրջանում լինում են դեպքեր, երբ կինը հղիանում է:
Կան կանայք, ովքեր կիրառում են, այսպես կոչված, օրացուցային մեթոդը. կինը օրացույցով հաշվում է դաշտանային ցիկլի օրերը, նշում այն ժամանակահատվածը, երբ ձվաբջիջը շարունակում է աճել եւ ձվազատում դեռ տեղի չի ունեցել, բնականաբար, եթե տեղի է ունեցել սեռական հարաբերություն` հղիություն տեղի ունենալ չի կարող: Սակայն այս միջոցն այնքան էլ հուսալի չէ: Նախ` ոչ բոլոր կանայք կարող են ճիշտ հաշվարկել ձվազատման օրերը:  Եվ հետո` մեկի մոտ ձվազատումը կարող է լինել 14, մյուսի` 18 օր հետո:
Գոյություն ունեն նաեւ ներարգանդային պարույրներ: Այն պատրաստված է պլաստիկ նյութից եւ մետաղալարից: Պարույրը տեղադրվում է կնոջ արգանդի խոռոչում` բժիշկ գինեկոլոգի միջամտությամբ, հիվանդանոցային պայմաններում` դաշտանային ցիկլը տեսնելուց հետո: Զանազան վարակներից խուսափելու համար` կինը պետք է պարտադիր քսուք հանձնի, եւ եթե բացակայում են բորբոքային գործընթացները, պարույրը տեղադրվում է: Ի դեպ, այն տեղադրվում է երկար ժամկետով` 2-4 տարի: Գրականության մեջ նշված են եզակի դեպքեր, որ անգամ պարույրի առկայության դեպքում կինը հղիացել է, սակայն  դա շատ քիչ տոկոս է կազմում:

ՎԼԱԴ ՄՈԻՐԱԴՅԱՆ
Հ.Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք "Զարուհի" ամսագրի մարտ ամսվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում