ՌԴ-ՈՒՄ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԱԶԱՏԱՎԱԾ ԵՆ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՌԴ-ՈՒՄ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ
ԱԶԱՏԱՎԱԾ ԵՆ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ


Թեեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո պաշտոնապես շատ խոսվեց, որ հայ միգրանտներն այսուհետեւ Ռուսաստանում ստանում են մի շարք առավելություններ, սակայն բողոքներ դեռ պարբերաբար հնչում են: Մասնավորապես, որ հայերը պետք է, ասենք, ռուսաց լեզվի քննություն հանձնեն մյուս բոլոր ազգերի միգրանտներին հավասար: Բայց ահա Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ի պատասխան մեր հարցմանը, փաստեց, որ գոնե օրենսդրորեն եւ համապատասխան պայմանագրերով դա չի կարող լինել.
-Ռուսաստանի տարածքում գտվող ՀՀ քաղաքացիները ազատվում են ռուսաց լեզվի, պատմության եւ իրավագիտության քննություններ հանձնելու պարտավորությունից: Նրանք պարտավոր չեն ներկայացնել նաեւ բժշկական եւ ապահովագրական տեղեկանքներ: Այլ պետությունների քաղաքացիները` օրինակ տաջիկները, ուզբեկները, պարտավոր են:
Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստան մուտք գործելիս` միգրացիոն քարտում` իբրեւ այցի նպատակ, պետք է նշեն "աշխատանքը": Ռուսաստան մեկնողները աշխատանքային պայմանագրերով պետք է ներկայանան ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժանմունք եւ աշխատանքի  արտոնագիր ստանան: Եվ նրանց միգրացիոն քարտի վրա արդեն կնշվի, որ նրանք Ռուսաստանում գտնվում են օրինական հիմունքներով: Եթե հայ աշխատանքային միգրանտը Ռուսաստանի տարածքում պետք է աշխատի 30 օր, ապա միգրացիոն ծառայություններում հաշվառվելու կարիք չկա: Այլ երկրների քաղաքացիների համար այս ժամկետը 7 օր է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում