"ԲԵՍՊՐԵԴԵԼ" ԲԱՌԸ ՀԻՄԱ ԻՍԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ Է"

Արխիվ 12-16

"ԲԵՍՊՐԵԴԵԼ" ԲԱՌԸ ՀԻՄԱ ԻՍԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ Է"


Մեր զրուցակիցը Էլլա Նախոյանն է, ով ուկրաինուհի է, բայց ամուսնացած է հայի հետ: Էլլան եւ ամուսինը հանդիպել եւ ամուսնացել են Ուկրաինայում, բայց պատերազմական իրադարձությունների հետ կապված, վախենալով երեխանների անվտանգության համար, թողել են իրենց տունը, մասնավոր բիզնեսը եւ դեռ անցած ամառվանից բնակություն հաստատել Հայաստանում:  Էլլան միգրացիոն ծառայության կողմից արդեն ստացել է կարգավիճակ եւ այժմ բնակվում է հանրակացարանում, չնայած` ինչպես ինքն է ասում.
-Ահավոր նեղվածք է մի սենյակում` վեց հոգով տեղավորվում ենք, բայց էլի գոհ ենք, որ տանիք ունենք մեր գլխավերեւում:  Ուկրաինայի նման` ամեն վայրկյան վախը սրտներումս չենք ապրում, որ կարող է յուրաքանչյուր պահի գան ու տան մեջ մեզ կամ գնդակահարեն, կամ էլ քնած տեղներս տունը պայթեցնեն...
Այսօր էլ, չնայած խոսում են, որ Ուկրաինայում ամեն բան խաղաղվել է, բայց էդպես չէ:
- Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր այնտեղ, կպատմե՞ք:
- Ես ամեն օր խոսում եմ այնտեղի հարազատներիս հետ ու քաջատեղյակ եմ, թե ինչ վիճակ է իրականում Ուկրաինայում: Այսինքնª Ձեզ ամենաթարմ եւ իրական լուրերը կարող եմ ասել: Մարդիկ վախը սրտներում են քնում ու զարթնում: Հենց այս օրերին, եթե  Դոնեցկի շրջանում քիչ թե շատ իրավիճակը հանդարտվել է, ապա Լուգանսկում "բեսպրեդելը" շարունակվում է, այնտեղ բավական տարօրինակ բաներ են հիմա կատարվում: Այնտեղ ուկրաինական բանակի անվան տակ հանդես եկող տարբեր խմբերը հիմա ոչ միայն խաղաղ բնակիչներին են ահաբեկում ու վնասում, այլեւ հիմա ինչ-որ ներքին պատերազմ է սկսվել նրանց մեջ, ըստ երեւույթին, չեն կարողանում իշխանությունը միմյանց մեջ հավասար կիսել: Պայթեցնում են տները, գործարանները, հանգստյան գոտիները: Բայց մի հետաքրքիր բան էլ կա. մինչեւ ինչ-որ մի տուն կամ գործարան գետնին հավասարեցնելը, նրանք նախ թալանում են, այնպես, որ "բեսպրեդել" բառը հիմա իսկը Ուկրաինայում տիրող իրավիճակի համար է:
- Այդպես էլª ամեն ինչ թողեցիք ու մի կերպ փախա՞ք:
- Մենք չէինք էլ կարող այնտեղի մեր տունը վաճառել, որովհետեւ, հասկանալի է, որ ոչ ոք չի գնի տուն, որը պատերազմական գոտում է: Հիմա մեր տնից երեւի ոչինչ չի մնացել, որովհետեւ, ինչպես ասացի, այնտեղ ամեն քայլափոխի, հատկապես հիմա, թալան է:  Մենք չենք փոշմանել, որ ժամանակին կարողացանք գալ Հայաստան: Այստեղ երեխաներս արդեն դպրոց են հաճախում. ունեմ տասներեք, յոթ, չորս եւ մեկուկես տարեկան երեխաներ: Նրանց, ի դեպ, Հայաստանը շատ է դուր եկել, ասում են, որ այստեղ մարդիկ շատ հյուրասեր ու անմիջական են: Եվ իսկապես, առաջին իսկ օրվանից օտար, թե հարազատ մեզ շատ լավ են վերաբերվել, ամեն բան արել եւ անում ենք, որպեսզի մենք մեզ փախստականի կարգավիճակում չզգանք:
- Հայաստան եկել եք ժամանակավոր կացության համա՞ր, թե մշտական:
- Ոչ, մենք որոշել ենք այստեղ մնալ, որովհետեւ չգիտենք, թե ինչ կլինի այնտեղ վաղը կամ մյուս օրը, կամ ընդհանրապես կմնա՞ Ուկրաինան` որպես երկիր, թե` ոչ: Ճիշտ է, մեզ համար շատ դժվար է Հայաստանում, այն առումով, որ մենք այնտեղ թողել ենք մեր տունը, ճիշտ է փոքր, բայց մասնավոր բիզնեսը ¥ես կոսմետոլոգիական սրահ ունեի¤, հարազատներին, ընկերներին: էլ չեմ ասում ամուսնուս մասին, ով շատ լավ գործի էր Ուկրաինայում, բայց հիմա` Հայաստանում "ռեմոնտ" անելու գործ է ման գալիս: Բայց դե, ամուսնուս միակ սփոփանքն այն է, որ մենք հիմա հայրենի հողում ենք, ապահով ենք: Իսկ կենցաղային հարցերը, ինչպես ամուսինս է ինձ քաջալերում, ժամանակի հետ կլուծվեն:
- Իսկ Դուք աշխատո՞ւմ եք:
- Ես արդեն հասցրել եմ հաճախորդներ ձեռք բերել, ովքեր օգտվում են իմ կոսմետոլոգիական ծառայություններից: Ճիշտ է, տան պայմաններում, բայց էլի չենք դժգոհում: Ամուսինս էլ, ինչպես ասացի "ռեմոնտի" գործեր է անում, բայց ներկա պահին` արդեն երկու շաբաթ տանն է` անգործ: Իսկ մինչ այդ, արած գործի համար էլ դեռ չի վարձատրվել. էսօր-էգուց են գցում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում