"ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ ԳՐԵԼ "ԴԻԵՏԻԿ ՍՆՈՒՆԴ" ԵՎ ՎԱՃԱՌԵԼ""

Արխիվ 12-16

"ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԻՏԱԿԻ ՎՐԱ ԳՐԵԼ
"ԴԻԵՏԻԿ ՍՆՈՒՆԴ" ԵՎ ՎԱՃԱՌԵԼ"


Հայաստանում շատերը, հատկապես 40-ն անց կանայք պայքարում են ավելորդ քաշի դեմ: Մի քանի կիլոգրամ նիհարելու համար նրանք գնում են տարբեր զոհողությունների` տարբեր տեսակի դիետաներ եւ սննդակարգ, եւ չդիմելով մասնագետինª պարզապես խանութից գնում են սնունդ, որի վրա կա "դիետիկ" մակնշումը:
Եվ ոչ միայն նիհարել ցանկացողները. դիետիկ սնունդը կենսական նշանակություն ունի նաեւ տարբեր հիվանդություններով տառապողների համար: Բայց երբ խանութից գնում ենք որեւէ ապրանք, որի վրա կա "դիետիկ", իրականում էլ դա այդպիսի՞ն է: Ինչքանո՞վ են պահպանվում "դիետիկին" համապատասխանող նորմերը, կա՞ որեւէ վերահսկողություն: Թե՞, ինչպես որ քիչ չի հանդիպում, որ արտադրողի մտքին ինչ անցնի, կգրեն, եւ "դիետիկ" սնունդ փնտրողն արդյունքում կարող է ձեռք բերել միանգամայն հակառակ էֆեկտն առաջացնող ապրանք:
Մեր այդ վատագույն մտավախությունները հաստատեց "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանըª պնդելով, թե Հայաստանում վաճառվող ոչ մի դիետիկ սնունդ գրանցված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Նրա խոսքով` մարդիկ օգտագործում են սնունդ, սակայն չգիտեն դրա պարունակությունը, այդ պատճառով էլ ոչ մեկը չի երաշխավորում, որ խանութից գնված "դիետիկ" սնունդը իրականում "դիետիկ" է, մանավանդ այն դեպքում, երբ տվյալ սննդի պիտակի վրա ոչ թե մասնագետներն են նշումներ կատարում, այլ արտադրողը: Սա  հերթական դեպքերից է, երբ սպառողը վճարում է ու խաբվում:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի բնորոշմամբª այն սնունդը, որն օգտագործվում է բուժման կամ որեւէ հիվանդություն կանխարգելելու համար եւ ունի համապատասխան որակավորում, ապա այդ մասին տվյալ սննդի վրա պետք է պարտադիր նշվի: Համենայնդեպսª այս պայմանը ամրագրված է նաեւ օրենքով. "Օրինակ` մենք ունենք յոդացված աղ, որը համարվում է դիետիկ սնունդ: Եթե որեւէ սնունդ օգտագործում են հիվանդության կանխարգելման համար, ապա դրա բաղադրությունն ամբողջությամբ պետք է ապացուցված լինի: Որպես մասնագետ` այսօր ես շուկայում չեմ տեսնում դիետիկ սնունդ, որն ինձ գոհացնի: Արտադրողներն այսօր շատ ազատ են եւ կարող են պարզապես պիտակի վրա գրել "դիետիկ սնունդ" եւ վաճառել",- նշեց Վ. Պետրոսյանը եւ ավելացրեց, որ հիմնականում չի էլ բացատրվում, թե այս կամ այն սննդատեսակը ինչով է դիետիկ:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանն էլ իր հերթին անդրադառնալով խնդրին` փաստեց, որ "դիետիկ" սննդի վերաբերյալ դեռեւս ուսումնասիրություններ չեն կատարել, նման ուսումնասիրություններ կկատարեն հաջորդ շաբաթ. "Սովորաբար այդ ամենը կարգավորվում է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներով եւ սերտեֆիկատներով",- շեշտեց Ռ. Հայթյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում