"ՄԵԶ ԱՅԺՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ՔԱՈՍ"

Արխիվ 12-16

"ՄԵԶ ԱՅԺՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ ՔԱՈՍ"


Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գրեթե յուրաքանչյուր օր կարելի է հանդիպել հերթական "ազգափրկիչ" նախաձեռնությանը: Ծնվում է հերթականը, մեկ օր էլ չապրելովª մեռնում, հետո նորը, եւ այդպես շարունակ: Օրերս իր ֆեյսբուքյան էջում  հերթական  նախաձեռնության հայտարարությամբ հանդես եկավ "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը, թե ձեւավորում է "քաղաքացիական բանակ", որը, ըստ նրա, լինելու է ժողովրդին համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններովª ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ: Բայց նաեւ, որ անունը բանակ է, բայց դա չի լինելու զինված կառույց: Իսկ այդ դեպքում` ինչո՞ւ է կոչ անում դրան անդամակցել "երիտասարդներին եւ իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին", մնում է ենթադրել: Բայց մեր իրողությունները, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թույլ տալի՞ս է նման "բանակներ" ստեղծել. "Իրավունքը" վերլուծաբաններից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը:
ՊՆ նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆՆ ընդգծեց.
-Ես չգիտեմ, թե ինչ նպատակով ու ինչ բանակ է ցանկանում ձեւավորել Ժ. Սէֆիլյանը: Հայաստանն ունի իր խնդիրները, որոնք դրվում են ըստ առաջնահերթությունների: Մեզ համար թիվ մեկ խնդիրը մեր սահմանների անվտանգության ապահովության խնդիրն է: Ես այժմ չեմ կարող ասել, թե ինչ նպատակ ունի Սէֆիլյանը. գուցե նա հայտարարի, թե ինչու է քաղաքացիական բանակի ձեւավորումը համարում առաջնահերթ խնդիր: Բայց եթե մարդը իր առջեւ դրված խնդիրներ ունի, պետք է որ քայլեր կատարի:
Ազատամարտիկ ՄՈՒԿՈՒՉ ՋԱՎԱԴՅԱՆԸ շեշտեց.
-Մեզ այժմ ընդհանրապես պետք չէ քաոս, միայն ցանկանում եմ, որ միասնական լինենք: Մենք ազգի հետ ենք, ով ուզում է լինի, չի կարող մեզ պառակտել: Եթե լինեն այնպիսիք, ովքեր մեզ կփորձեն շեղել, ազատամարտիկներին ինչ-որ անհասկանալի կառույցների միջոցով տրոհել, համոզված եղեք, որ կարգի կհրավիրենք: Ազգը մերն է, մենք էլ մեր ազգինը: Իմ ազատամարտիկ ընկերներին բոլորին էլ սիրում եմ եւ հույս ունեմ, որ օրերից մի օր ուշքի կգան եւ կհասկանան իրենց քայլերի հետեւանքը: Մենք ֆիդայիներ ենք, որոնց գերագույն նպատակը իրենց հայրենիքին եւ ժողովրդին պաշտպանելն է:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
-Եթե նշված կառուցը խաղաղ է, Սահմանադրության շրջանակներում է եւ երաշխավորված,  ապա մարդիկ իրավունք ունեն ձեւավորելու թեկուզեւ "քաղաքացիական բանակ": Որպես քաղաքակիրթ երկիրª Սահմանադրությամբ ինչ որ երաշխավորված է եւ թույլատրելի, կարելի է անել: Ես նույնիսկ չեմ լսել այդ արտահայտությունը` "քաղաքացիական բանակ", չնայածª Ժիրայր Սէֆիլյանը պատերազմում կռվել է եւ լավ գիտի, թե ինչ է բանակը: Պետք է հետեւենք զարգացումներին եւ տեսնենք , թե ուր կտանի այս ամենը:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ կարծիքի է հանրությունը, պե՞տք է ձեւավորվի քաղաքացիական բանակ, թե` ոչ:
1. Բանակ արտահայտությունն արդեն իսկ յուրաքանչյուրի մոտ ոչ երկիմաստ կարծիք է ստեղծում, ինչքան էլ որ հետո ասեն, թե դա զինված կառույց չի լինելու: Եթե այդպես է, ինչո՞ւ է անունը բանակ դնում, այլ տերմին չկա՞ր: Այսինքնª երկրի ներսում "բանակներ" ստեղծելն անթույլատրելի է - 67 %:
2. Հերթական անիմաստ եւ անհեռանկար գաղափարն է, պետք չէ ուշադրություն դարձնել - 21%:
3. Եթե նախաձեռնությունը օրենքի շրջանակներում է, իր գործն է - 7 %:
4. Դժվարանում են պատասխանել- 5%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում