"ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՄԻԱՑԵԼ ԵՆՔ ԵՏՄ-ԻՆ"
Արխիվ 12-16Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբի հյուրն էր գործարար ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Եվրասիական միության` Հայաստանի անդամակցությունից բխող հարցերին եւ հեռանկարներին: Նշենք, որ տիկին Համբարձումյանը "Իրավունք" թերթի կողմից ճանաչվել է 2014 թվականին տարվա լավագույն կին տնտեսական գործիչ, եւ այդ կապակցությամբ գործարարին պատվոգիր հանձնեց "Իրավունք Մեդիա"-ի խմբագրական խորհրդի անդամ Վարդան Աստվածատրյանը:
"ԳԱԼՈՒ Է ԺԱՄԱՆԱԿ,
ՈՐ ՀԱՑԸ ՈՍԿՈՎ ԿԳՆԵՆ"
Անդրադառնալով բուն թեմային` ԵՏՄ-ին մեր երկրի անդամագրվելուց սպասվելիք հնարավոր հեռանկարներին, գործարարը նշեց. "Ռուսաստանը մեծ շուկա է հայ գործարարների համար: Ողջունում եմ, որ մենք միացել ենք ԵՏՄ-ին: Լինելով գործարար, ունենալով արտադրություն` կարող եմ ասել, որ եվրոպական շուկա մտնելը մեր արտադրանքի համար շատ ծանր է: Մինչեւ լիցենզիա են տալիս, կարող է տասը տարի անցնել: Բայց ԵՏՄ-ում այդ կարգի խնդիրները միանգամից են իրենց լուծումը ստացել: Խորհրդային ժամանակաշրջանի ավարտից մինչ օրս Հայաստանում որեւէ գործարան չի կառուցվել. միայն շենքեր են կառուցում: Սա շատ վատ է, եւ ԵՏՄ-ի միջոցով Հայաստանում բիզնեսը կզարգանա":
ԵՏՄ-ն, ըստ գործարարի, իր դրական ազդեցությունը կունենա նաեւ Հարավ-Կովկասյան երկաթուղու ծրագրի վրա. "Քանի որ Իրանում հաճախ եմ լինում ¥այնտեղ բիզնես գործունեություն եմ ծավալում¤, գիտեմ, որ իրանական կողմը բանակցում է ՌԴ-ի հետª երկաթգծի ծրագրի շուրջ: Այստեղ մեզ մնում է միայն Վրաստանիª աբխազական երկաթուղու խնդիրը":
Հաջորդ թեման վերաբերում էր այն մտահոգիչ հարցին, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները, նավթի գնի եւ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կարող է հանգեցնել Հայաստանիցª ՌԴ ապրանքների արտահանման նվազմանը: Տիկին Համբարձումյանը չի կիսում այդ մտահոգությունները. "Նավթի գինը փլուզումից հետո արդեն նկատելիորեն բարձրացել է: Բայց եթե մեկ բարելի հաշվով գինը նախկինª 40-45 դոլարի մակարդակին էլ մնա, հեռանկարային առումով էլի ՌԴ-ն խնդիրներ չի ունենա: Եթե հիշում եքª ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրավիճակն այսպես կտատանվի երկու տարի, բայց դրանից հետո շատ լավ կլինի, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նման կանխատեսումներում ՌԴ նախագահը չի սխալվում: Մի խոսքովª այս պահին դժվարություններ իհարկե կան, բայց Ռուսաստանի հնարավորություններն այնքան մեծ են, որ միամտություն կլիներ մտածել, որ այս ամենը կարող է շատ երկար տեւել":
Եվ փոխարենը` տիկին Համբարձումյանը կանխատեսում է, որ 2016թ. տնտեսական մեծ ճգնաժամ կբերի աշխարհին, եւ դա ամենեւին կապված չէ Ռուսաստանի հետ. "Աշխարհում պատերազմական վիճակ է, ու, բնականաբար, դա վատ է անդրադառնալու մեզ վրա: Բոլոր պատերազմների ժամանակ ամեն ինչ թանկանում է: Ձեր մեծերից, եթե հարցնեք, կասեն, որ ժամանակին հացը ոսկով են գնել: Գալու է այդ ժամանակը, որ մեր օրերում էլ, հացը ոսկով կգնեն":
"ԶԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ՕՐԵՆՔԸ
ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ"
Անդրադառնալով Հայաստանում ներդրումների պակասի հարցինª գործարարը տվեց հետեւյալ բացատրությունը. "Որովհետեւ օրենքը չի գործում: Խնդրում աղաչում ենք դրսի ներդրողներին` եկեք, լավ պայմաններ կլինեն, բայց մարդիկ չեն ուզում: Հավանաբար զգում են, որ օրենքը բոլորի համար չէ, որ գործում է: Մեզ մոտ մենաշնորհային սուր իրավիճակ է, եւ երբ դաշտը բոլորի համար հավասար դառնա, իմացեք, որ Հայաստանը ամենալավ տեղն է բոլորի համար...
Երբ ես Պարսկաստանում ոսկու գործարան բացեցի, պատկերացրեքª իրենց մոլլան եկավ եւ բացման ժապավենը կտրեց, հետո էլ ասաց, որ առաջիկա 15 տարին ազատված եմ բոլոր տեսակի հարկերից: Եվ արդյունքումª 150 միլիոն եվրոյի ներդրում եմ արել այնտեղ: Ճիշտ է, ես այն եզակի գործարարներից եմ, ով ներդրումներ է կատարում Հայաստանում, բայց փաստ է, որ շատերն են ձգտում դրսում կատարել ներդրումներ: Մինչդեռ, եթե ներդրումների խրախուսման թեկուզեւ նույն պարսկական փորձը կիրառենք, շատ բան կփոխվի":
Ուստիեւ, գործարար կինը չբացառեց, որ հնարավոր է ապագայում զբաղվի նաեւ քաղաքականությամբ:
ՀՈՒՆԻՍԻՆ ԿԲԱՑՎԻ "ՄԵՋԻՔ ԲՐԵԴ" ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Գործարարը լրագրողներին հայտնեց նաեւ, որ Հայաստանում նորª "Մեջիք բրեդ" հացի գործարան է կառուցում, որի արտադրանքի մի մասը կարտահանվի: Բացումը կլինի հունիսին. "Ես մի ընկեր ունեմ Նյու Յորքից, հայտնի տնտեսագետ է: Երբ նա եկել էր Հայաստան, ինձ խորհուրդ տվեց արագ ավարտել գործարանի կառուցման աշխատանքները եւ շտապ անցնել հացի արտադրման գործին: Նա ինձ տեղեկացրեց, որ փոքր արտադրամասերը 2017-ին փակվելու են, դրա համար մեծ գործարանը հեռանկարային է: Ես հավատում եւ վստահում եմ նրան, ուստի արագ ավարտում եմ կառուցման աշխատանքները": Նոր արտադրության մեկնարկը կտրվի հունիսի 1-ին, եւ գործարանում կարտադրվի ոչ միայն հաց, այլեւª խմորեղեն եւ նմանատիպ այլ արտադրանք: Նա նաեւ տեղեկացրեց, որ հացը չի արտահանի, բայց թխվածքաբլիթի համար արդեն կա մեծ պատվեր Վրաստանից, Ռուսաստանից. "Ես շահագրգռված եմ, որ բացվի, որովհետեւ հացի գինը կընկնի":
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած խոսակցություններին, որ գործարարին պատկանող "Կալաչ" ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը, սնանկացել է, որովհետեւ պարտքեր է կուտակել, Ս. Համբարձումյանը հակադարձեց. "Ընկերությունը չի փակվել: Մենք խնդիրներ ենք ունեցել "Արմաշ" ընկերության հետ, ումից ալյուր էինք գնում: Պարզվեց, որ ալյուրը որդնած էր, ես էլ այն տարա, որպես ապացույց` պարկերը բացեցի, ասացի, որ չեմ վճարելու որդնած ալյուրի համար: "Արմաշ"-ն էլ որոշեց դատական կարգով լուծել հարցը` չկարողացավ, ճանաչվեց սնանկ: Կոնֆլիկտը հասունացավ, որովհետեւ այդ ընկերության ղեկավարը, որը տղամարդ է, կնոջ հետ վարվելու ձեւ չգիտի:
Վերջում տիկին Համբարձումյանն անդրադառնալով կանանց միամսյակին, շնորհավորեց հայ կանանց եւ աղջիկներին. "Ցանկանում եմ լինեք գեղեցիկ, ժպտերես եւ ինքնավստահ":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

