ՍԷՖԻԼՅԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի ՆՎԵՐԸ ԿՆՈՋԸ

Արխիվ 12-16

ՍԷՖԻԼՅԱՆԻ ՄԱՐՏԻ 8-Ի ՆՎԵՐԸ ԿՆՈՋԸ

"Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալը իշխանության գալու սին պատրանքների մեջ արդեն պաշտոններ է բաժանում, այն էլ` ինչպիսի մարդկանց: Իրենց կայքում հրապարակված են սույն թվականի հունվարի 17-ին "Հիմնադիր խորհրդարանի" անկացրած "2-րդ նիստի" օրակարգում ընդգրկված հարցերը: Եվ ահա այդ նիստի ժամանակ, իրենց համարելով լուրջ կառույց` հիմնադիր խորհրդարանականները նույնիսկ ինչ-որ հանձնաժողովներ են ստեղծել եւ դրանց նախագահներ նշանակել, այսինքն` արդեն կատարվել է պաշտոնների բաժանումը:
Նշենք "նորաթուխ պաշտոնյաներից" մի քանիսին. ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ Ներքին գործերի հանձնաժողովի նախագահն է: Այսինքն, եթե "Հիմնադիր խորհրդարանը" ինչ-որ հրաշքով գա իշխանության, մեր ոստիկանապետը լինելու է Կարո Եղնուկյա՞նը: Այսինքն, համ կունենաք մասսոն ոստիկանապետ, համ էլ ավտոերթերն այսուհետ կլինեն ոստիկանական մեքենաներով` ազդանշանները միացրած: Եվ հաշվի առնելով ավտոերթերի նկատմամբ Կարո Եղնուկյանի առանձնահատուկ սերը` դրանք կլինեն գրեթե ամեն օր եւ ամենուրեք: Իսկ Արտաքին գործերի եւ Սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահը ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒՔԱՍԶՅԱՆՆ է, այսինքն` ապրիլքսանչորսյան "մայդանից" հետո կառուցվելիք "նոր Հայաստանում" հանրահայտ սադրիչը զբաղեցնելու է ԱԳ նախարարի պաշտոնը:
Սակայն "Նորաթուխ պաշտոնյաների" մեջ ամենաուշագրավը ՆԱՆՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Հայրենադարձության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակելն էր: Ինչպես գիտենք, Նանոր Բարսեղյանը Ժիրայր Սէֆիլյանի կինն է եւ այս պահին աշխատում եմ Հայաստանում Լիբանանի դեսպանատանը` որպես քարտուղարուհի: Այսինքն, Սէֆիլյանը մտադիր է կնոջը քարտուղարուհուց հասցնել մինչեւ նախարարի` առայժմ հանձնաժողովի նախագահ նշանակելով, իսկ իշխանության գալուց հետո` փաստորեն սոցապնախարար, որը կզբաղվի նաեւ հայրենադարձությամբ, այսինքն` կփոխարինի Հրանուշ Հակոբյանին, կամ ավելի կոնկրետ` կղեկավարի "Արի տուն" ծրագիրը: Եթե հաշվի էլ առնենք, որ շուտով Մարտի 8-ն է, ապա սա Սէֆիլյանի կողմից իր կնոջը բավականին լավ նվեր էր:
Հուսանք, սա ընդամենը սկիզբն է, եւ մոտ ապագայում Սէֆիլյանը պաշտոններ կտա իր եղբորը, ընտանիքի մյուս անդամներին, բարեկամներին, որից հետո էլ կանցնի քավոր-սանիկներին: Եվ այդ ամբողջ ընթացքում նրա համակիրներն իհարկե չեն մոռանա քննադատել իշխանություններին այն բանի համար, որ պետական համակարգում ամենուր իրենց բարեկամներին են աշխատանքի տեղավորել:

"100-ԱՄՅԱԿԸ
ԱՌԱՆՑ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ"
ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում