16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ` "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԵՎՍ ՄԵՐԺՎԵՑ
Արխիվ 12-1616 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ` "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԵՎՍ ՄԵՐԺՎԵՑ
Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ` Պետրոսյանի (նախագահ), Կարախանյանի եւ Տավարացյանի կողմից մերժվեց 16 համասեռամոլական լոբբիստների վերաքննիչ բողոքնն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվում է. "Հայցվորներ Լիլի Մինասյանի, Աննա Նիկողոսյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Լուսինե Սաղումյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կոժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի վերքննիչ բողոքը մերժել: 30.10.2014 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ":
Հիշեցնենք, որ հայցվորները դեռեւս նախորդ տարի, դիմել էին դատարան` պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրված "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը" հոդվածից: Հավելենք, որ պատվի ու արժանապատվության մասին բարձրաձայնող 16 անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստին: Բանն այն է, որ վերջիններս այդպես էլ չէին կարողանում հաշտվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, կայացրած վճռի հետ, քանի որ դատարանը վճռել էր 16 համասեռամոլական լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:
Նշենք նաեւ, որ վճիռը հրապարակելու պահին հայցվոր կողմի ներկայացուցիչները ներկա չէին նիստերի դահլիճում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

