"ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԻ, ԵՐԲ ՄԵԿ ԺԱՄ ԱՌԱՋ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՀԻ, ԵՐԲ ՄԵԿ ԺԱՄ ԱՌԱՋ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու խմբակցությունը այլեւս կղեկավարի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԲՀԿ նախկին նախագահ, դեռեւս ԱԺ պատգամավոր (մինչեւ այս պահը նա մանդատը վայր դնելու մասին դիմում չի ներկայացրել) Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվելու: Մինչ ԲՀԿ-ում շարունակվում են վերադասավորումներն, ու առավել մեծ թիվ են կազմում տիկին Զոհրաբյանի լծից փախչողները, «Իրավունքը» ԲՀԿ-ում տիրող քաղաքական զարգացումների մասին զրուցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով վերջին շրջանում մասնակցելով ԲՀԿ-ական խորհրդաժողովին` նշում էր, որ հանուն ընդհանուր շահերի` կարելի է համագործակցել անգամ սատանայի հետ:


–Ընկեր Սարգսյան, երեկ փոխվեց ԲՀԿ-ի ղեկավարությունը, հետաքրքիր է` այս դեպքում նրանց հետ որեւէ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք:
– Սա երկրորդ, թե երրորդ անգամ է, որ ձեզ հետաքրքրում է այս հարցը: Ես այն ժամանակ էլ, այսօր էլ նորից կրկնում եմ` այն կուսակցությունը, քաղաքական կազմակերպությունը, որի գործունեությունը բխում է ժողովրդի շահերից, Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է համագործակցել: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ես արդեն տեղեկացա, որ նրանք տեղափոխվել են ընդդիմադիր դաշտ: Ճիշտն ասած, ինձ համար հետեւյալ կարծիքը գոյություն ունի` կուսակցությունն ընդդիմադիր դաշտում պետք է լինի կամ համակարծիք իշխանությունների հետ: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունն ընդդիմադիր դաշտում կնպաստի հանրապետությունում ստեղծված խնդիրների լուծմանը, կբխի ժողովրդի շահերից, մենք կհամագործացենք: Ժողովրդի շահերից բխած կուսակցության գործունեությունը նշանակում է Կոմունիստական կուսակցության գործունեության ինչ-որ ծրագրի համահունչություն, քանի որ ՀԿԿ-ն եւ ժողովրդի շահերը նույնն են: Եվ պատահական չէ, որ որպես արմատական ընդդիմություն` ՀԿԿ-ն իր ստեղծման առաջին իսկ օրից, առավել եւս այսօր նպաստում է, որպեսզի հանրապետությունում ստեղծված բացասականը վերանա, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, օրենքներն աշխատեն, ստեղծված իրավիճակը փոփոխվի:
– Այնուամենայնիվ, ներքաղաքական դաշտում պատկերացնո՞ւմ էիք նման շրջադարձ:
– Ճիշտն ասած, ես ԲՀԿ-ի գործունեությանը մոտ կանգնած չեմ, ես մեր կուսակցության գործունեությամբ եմ զբաղվում: Բայց ինձ թվում է` ցանկալի երեւույթ չէ, անկախ այն բանից, թե դա կատարվեց «Բարագավաճ Հայաստանի» կամ վաղը կկատարվի որեւէ կուսակցության հետ: Ըստ էության, մեր հանրապետությունում, կարծես թե, դարձել է ավանդույթ. ԲՀԿ-ին նախորդել էր երկու-երեք կուսակցություն, որոնց հետ նույնպես կատարվեց նման երեւույթ` տրոհվեցին, եւ հանրապետության քաղաքական դաշտում իրենց դերակատարությունը պակասեց:
– Իսկ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած կուսակցության դերակատարությունը կպակասի՞, թե՞ կավելանա:
– Ես Նաիրա Զոհրաբյանի գործունեությանը, որպես այդպիսին, ծանոթ եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր: Ժամանակը ցույց կտա,  հիմա չեմ կարող գնահատական տալ: Բայց որ նրանք տեղափոխվեցին ընդդիմադիր դաշտ, իմ կարծիքով` ճիշտ վարվեցին:
– Թեպետ եւս մի ընդդիմադիր ուժ հայտնվեց քաղաքական դաշտում, բայց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին` հանրահավաքի ժամանակ, ըստ էության, ասում էր, որ ընդդիմությունը ինքն է լոկ ու իր կուսակցությունը:
– Տեր-Պետրոսյանը թող իմանա, որ հանրապետությունը կշահի, երբ մի օր կամ մի ժամ առաջ ինքը եւ իր կուսակցությունը դադարեցնեն իրենց գործունեությունը քաղաքական դաշտում: Եվ այս հանրապետությունում տիրող բացասական իրավիճակի հիմքը դրվել է նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած կուսակցության կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում