ԵՎՐՈՊԱ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ


Հայոց ցեղասպանության ճանաչող եւ դատապարտող Եվրոպական ժողովրդական կուսակցության ¥ԵԺԿ¤ կողմից օրերս ընդունված բանաձեւը, ինչ խոսք, հայկական արտաքին քաղաքականության փայլուն դիվանագիտական հաղթանակն էր: Նախ այն պատճառով, որ բանաձեւն առանց դեմ ձայների` ընդունվել է եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժի կողմից, որի կազմում է մոտ 40 երկրների 78 անդամ կուսակցություն, Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի նախագահները, ԵՄ 11 եւ ոչ ԵՄ անդամ 6 պետությունների ղեկավարներ, Եվրահանձնաժողովի 14 անդամներ եւ Եվրախորհրդարանի ամենամեծ խումբը: Այսինքնª այդ բոլոր երկրներում եւ կառույցներում Ցեղասպանության թեման ինչ-որ ռեզոնանսային արձագանք կունենա, որը կգնա-կգումարվի Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներից ակնկալվող ընդհանուր ողջ էֆեկտին, ինչն արդեն իսկ Հայաստանին ձեռնտու է:

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏԺՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ

Բայց միայն Հայաստանին խոստացող այդ էֆեկտով չէ, որ հետաքրքիր է ԵԺԿ-ի բանաձեւը: Եվ առաջին հերթին ուշագրավ է այն հարցը, թե նման կտրուկ քայլի գնացին: Ինչ խոսք, դրանում հայաստանյան լոբբինգն իր էական դերն ուներ: Բայց նաեւ հասկանալի է, որ ինչքան էլ հայկական դիվանագիտությունը փայլուն գործեր, պետք է նախ լինեին այն համապատասխան պայմանները, իրավիճակը, որը կհանգեցներ նման արդյունքի: Ավելին. ասել, թե եվրոպացի գործիչները, համենայնդեպսª նրանց մի զգալի մասը հանուն պատմական արդարության եւ մի կողմ թողնելով քաղաքական հաշվարկներըª նման քայլի կգնային, միամտություն կլիներ: Դե ուրեմն կարող ենք մտածել, որ կոնկրետ իրավիճակում եւ կոնկրետ հարցի շուրջ մեր եւ եվրոպացի գործիչների շահերը համընկան, եւ արդյունքն այդ բանաձեւն էր: Այսինքնª պետք է հասկանալ, թե այդ ի՞նչ շահերից ելնելով` Եվրոպան որոշեց նման հայաստանամետ քայլի գնալ:
Չնայածª պետք է նկատել, որ եվրոպացիների այդ քվեարկությունն ինչքան որ հայաստանամետ էր, նույնքան էլª դեմ էր Թուրքիային: Այդ հանգամանքը չէր կարող դուրս մնալ եվրոպացիների հաշվարկներից, եւ բանաձեւին կողմ քվեարկելով, ըստ էության ցույց տվեցին,  որ Թուրքիայի շահը իրենց չի հետաքրքրում, եւ ավելի ռեալ, որ սա հենց Թուրքիային ուղղված հարված էր: Ընդ որումª դեռ միգուցե նախազգուշացնող, քանի որ հարվածը շատ ավելի լուրջ կդառնա, եթե որոշեն այս բանաձեւի արձագանքները հասցնել եվրոպական այն բոլոր երկրները, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել:
Այս իրավիճակին զուգահեռ` կարելի է հիշատակել նաեւ օրերս թուրքական "Զամանի" տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախագահ Էրդողանի կողմից Ցեղասպանության 100-ամյակի դեմ հիմնական հակակշիռ հռչակված Գալիպոլիի 100-ամյակի ծրագիրը փաստացի հայտնվել է մեռած վիճակում: Մասնավորապեսª մնացել է մոտ ամիսուկես, սակայն ըստ "Զամանի", Էրդողանի խոստացած այդ "աշխարհացունց" միջոցառումների նախագիծ անգամ չկա, էլ չասած կազմակերպչական աշխատանքների մասին: Իհարկեª Անկարան մինչեւ վերջ էլ չի խոստովանի, որ այդ նախաձեռնությունը ձախողվել է: Բայց այն, որ այդպես էլ Էրդողանին չի հաջողվում քիչ, թե շատ տպավորիչ հյուրերի ցանկ ակնկալել, թուրքական աղբյուրները տեղեկացրել էին դեռ մեկ-երկու շաբաթ առաջ: Եվ նկատենք, որ հեղինակավոր պատվիրակությունների հիմնական մասը, բնականաբար, պետք է լիներ Եվրոպայից, եւ եթե համենայնդեպս այս պահի դրությամբ որեւէ կերպ նման ներկայացուցչական կազմ չի երեւում, դա էլ իր հերթին է թափանցիկ ակնարկ, որ Եվրոպային, մեղմ ասած, Էրդողանի հրավերները այնքան էլ հետաքրքիր չեն:
Թե որն է Եվրոպա-Թուրքիա արդեն թշնամանքի նմանվող այս հակասության պատճառը, դժվար չէ կռահել. Եվրոպայի գազամատակարարման տարեկան մոտ 65 միլիարդ խմ-անոց "Հարավային հոսք" գազատարը Թուրքիա ուղղորդելու եւ "Թուրքական հոսքի" վերածելու ռուսական նախաձեռնությունն այն ձիու քայլն էր, որը ի սկզբանե էլ պարզ էր, որ ի զորու է ոչ միայն նման թշնամանքի հասցնել թուրք-եվրոպական հարաբերությունները, այլեւ խառնել գլոբալ մի շարք այլ հաշվարկներ: Ամեն դեպքում, որ Թուրքիայից ռուսական գազ գնելու հեռանկարը կարող է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական առումով շատ ծանր նստել Եվրոպայի վրա, բնականաբար առաջ է բերում այդ ծրագիրն ամեն կերպ կանգնեցնելու ձգտում, եւ եթե գործնականում հնարավոր չէ ռուսներին ստիպելª ետ կանգնել դրանից, մնում է Թուրքիայի նկատմամբ ճնշումների տարբերակը: Այս առումով, իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչման թեման հերթական անգամ վերածվում է ճնշումային գործիքի: Չնայած այս անգամ ամեն ինչ կարող է սովորական ճնշումներից շատ ավելի հեռուն գնալ: Ռուսներն Անկարային արել են այնպիսի առաջարկ, որից վերջինս ոչ մի ճնշման տակ չի հրաժարվի: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպան սովորական ճնշումներից անցնում է Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման: Այսինքնª ինչքան Անկարան դիմադրի, այնքան այս գործընթացը հեռուն գնալու միտում է ցուցաբերելու, առավել եւս, որ մյուս կողմից էլ 100-ամյակն է դրան նպաստող գործոն: Իսկ հայկական քաղաքականությունը, իհարկե, պարզապես պարտավոր է առավելագույնս օգտվել այս հարմար իրավիճակիցª հնարավորինս առաջ տանելով Ցեղասպանության ճանաչման հարցը: Հետո միգուցե Եվրոպան ու Անկարան ինչ-որ կետում պայմանավորվածություններ ձեռք բերեն, բայց անգամ այդ դեպքում Ցեղասպանության ճանաչումը հետողորմյա անելն արդեն անհնար է:

ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԵ՞ՏՔ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ԳԱԶ ՏԱԼԸ

Բայց նաեւ կա այն հարցը, թե ռուս-թուրքական այս գազային ալյանսը Հայաստանի համար վտանգավոր չէ՞: Ցեղասպանության ճանաչման հարցով, իհարկե, խնդիր չի կարող լինել. Ռուսաստանը վաղուց է այն ճանաչել եւ որեւէ գազային ալյանս այդ իրողությունը չի փոխի:
Իսկ ընդհանուր առմամբ, թեեւ ինչպես ռուսները, այնպես էլª թուրքերը միանշանակ պնդում են, թե ոչ մի պարագայում "Թուրքական հոսքից" չեն հրաժարվի, սակայն այստեղ էլ դեռ շատ հարցականներ կան: Համենայնդեպս նկատենք, որ "Թուրքական հոսքը" Ռուսաստանի համար քաղաքական տեսանկյունից ոչ միայն ձեռնտու չէ, այլ նաեւ կարող է վտանգավոր լինել: Ձեռնտու չէ այն առումով, որ այս դեպքում էլ Ուկրաինայի փոխարեն Թուրքիան է դառնում Եվրոպային գազ մատակարարելու ճանապարհին միջանկյալ փական, որի բացելն ու փակելը միշտ էլ կարող է դառնալ տարաբնույթ քաղաքական քմահաճույքներից կախված: Այսինքն, ինչպես ապացուցեց Ուկրաինայի օրինակը, այդ փականն Անկարայի ձեռքին բավականին լուրջ ճնշումային գործիք է ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւª Ռուսաստանի նկատմամբ, եւ դրա կիրառումը կամ կիրառման սպառնալիքը բազում այլ հարցերով միշտ էլ նույն Եվրոպային ու Ռուսաստանին դնելու է Թուրքիայի հանդեպ առավելագույնս զիջողի դերում: Իսկ նման գազամուղները կառուցվում են տասնամյակների համար, եւ, հասկանալի է, Եվրոպայի ու Ռուսաստանի համար առանց որեւէ միջնորդի իրար հետ խողովակաշարային կապ ունենալը միշտ էլ լինելու է նախընտրելի տարբերակը: Իհարկեª ներկայիս ճգնաժամը դրան խանգարեց: Բայց բոլորն էլ հասկանում են, որ ռուս-եվրոպական այս սառը հարաբերությունները ոչ թե ներքին հակասությունների, այլ ամերիկյան ցանկությունների արդյունքում են, եւ այդ իրավիճակը չի կարող շատ երկար տեւել: Ընդ որում, օրերս Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերը Բունդեստագին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության խորքային վերլուծություններն ու եզրակացությունները` պետության արտաքին քաղաքական ռազմավարական ուղղվածության մասին: Եվ այդ փաստաթղթով, օրինակ ամերիկյան հեղինակավոր հրապարակախոս Պատրիկ Սմիթի գնահատմամբ. "Բեռլինը խոսում է ոչ թե միայն Գերմանիայի, այլեւ Եվրոպայի ապագա քաղաքական ուղղվածությունների մասին", ապա. "Դրա նպատակն է` անել այնպես, որ Եվրոպան ավելի մեծ ազդեցություն ունենա համաշխարհային քաղաքականության վրա", եւ դա. "Հասցեագրված է ԱՄՆ-ին": Եթե սրան ավելացնենք այն փաստը, որ կանցլեր Մերկելը նախօրեին հերթական անգամ հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներից հրաժարվելու մասին, ապա դա ավելորդ անգամ հուշում է, որ Բեռլինն իրոք սկսել է լուրջ քայլեր իրականացնել եվրոպական արտաքին քաղաքականությունը սեփական եւ ոչ վաշինգտոնյան շահերից ելնելով կառուցելու օգտին: Այս ամենը, իհարկե, դեռ մի որոշ ժամանակ կշարունակվի: Բայց վերադառնալով "Թուրքական հոսքին"` նկատենք, որ դա էլ մի օրվա իրականացնելիք ծրագիր չէ: Այսինքն, եթե թեկուզեւ առաջիկա տարվա ընթացքում ռուսներն ու եվրոպացիները հասցնեն փոխել ներկայիս ճգնաժամային իրավիճակը, դեռ հարց է, թե այդ դեպքում է՞լ ռուսները կմտածեն գազը Սեւ ծովով միանգամից Եվրոպա հասցնելու փոխարեն` դա Թուրքիայի միջոցով անելու մասին: Չէ՞ որ գրեթե մինչեւ Սեւ ծովի թուրքական կամ բուլղարական ափերին հասնելը` խողովակաշարը կառուցվելու է նույն ուղով, եւ "խաչմերուկին" հասնելուց հետո այն իրո՞ք դեպի Թուրքիա կշրջվի, թե կգնա հինª Բուլղարիա-Հունգարիա ճանապարհով, ժամանակը ցույց կտա:
Իսկ մինչ այդ, կրկնենք, այս անորոշությունը Հայաստանի օգտին է աշխատում, եւ պետք է դրանից առավելագույնը ստանալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում