ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Հիշո՞ւմ եք, թե ում էր Ռոբերտ Քոչարյանն անվանել իր "ամենաանհաջող կադրը": Այո, այն ժամանակվա օմբուդսմեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով հիմա Եվրադատարանի դատավորի թեկնածու է, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջնային գրասենյակի ղեկավար, եւ ով ժամանակին հայտնի էր "դոլար Արմեն" մականունով: Զարմանալիորեն, սույն կերպարանքը լծվել է համասեռամոլների պաշտպանության գործին, այնպես որ, իզուր չէր, որ Քոչարյանը նրան ամենաանհաջող կադրն էր համարել: Այժմ նա կրծքով պաշտպանում է մեզ դատի տված համասեռամոլության լոբբիստներին. "Անկախ այն բանից, թե ինչ վճիռ է կայացրել դատարանը կամ ինչ է կայացնելու, եթե ինձ եք հարցնում, ապա ես կարող եմ ասել, որ հոդվածը վառ խտրականության օրինակ է: Մարդն ունի մասնավոր կյանքի իրավունք, եւ նա ապրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում":
Սակայն նա անհաջող է ոչ միայն այդ ուղղությամբ, այլեւ ԶԼՄ-ներից մեկին խոստովանել է, որ դիմել է "գրին քարտ" ստանալու, իսկ Եվրադատարանի առումով հայտարարել է. "Անկախ նրանից` ես կընտրվեմ, թե` ոչ, ես Հայաստան վերադառնալու մտադրություն չունեմ: Ես հիմա ՄԱԿ-ում բարձրաստիճան պաշտոնյա եմ, սակայն իրավաբանի համար լավագույն աշխատանքներից մեկը ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնն է: Ինչո՞ւ պետք է չցանկանամ աշխատել այդ պաշտոնում": Դե ինչ, այս կերպարանքը Հայաստանի հետ բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունի, եւ մնում է զարմանքով արձանագրել, որ նա արժանի չէ որեւէ մարմնում Հայաստանը ներկայացնել:Ինչքան էլ զարմանալի լինի, երեկ համացանցում մենք հայտնաբերեցինք տեղեկություն, որ թունդ եվրոպամետ եւ գենդերապաշտպան ագրեսիվ ակտիվիստ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ դատավոր է, այն էլ ոչ ավել-ոչ պակաս` Վերաքննիչ դատարանի: Այդ "կոչումը" նրան շնորհել են համասեռամոլության լոբբիստները, ովքեր դեպրեսիայի մեջ լինելով Վերաքննիչ դատարանի կողմից իրենց հայցն ընդդեմ "Իրավունքի" մերժելու փաստից, իրենց կայքում դատավոր Գայանե Կարախանյանի փոխարեն գրել են Գայանե Առուստամյան, այն էլ` հայերեն, անգլերեն եւ ռուսերեն տեքստերում միաժամանակ: Եվ քանի որ Գայանե Առուստամյանը այդ հայցվորներից մեկն է, ապա կարդացողին կարող է թվալ, որ նա կլոնավորվել է, եւ նրա կրկնօրինակը Վերաքննիչ դատարանի կազմում վճիռ է կայացրել հենց նրա դեմ:
Մեզ առանձնապես չզարմացրեց Գյումրիի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ որոշումը` լքել ԲՀԿ-ն. "Հաշվի առնելով "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար` նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանը: Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ` քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար` ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների": Այստեղ զարմանալին մեկ այլ հանգամանք է` ժամանակին նա հայտարարում էր, որ իր ճակատին ՕԵԿ է գրված, այնուհետ "գրվեց" ԲՀԿ, իսկ հիմա ի՞նչ է գրվելու... Զարմանալի է, այդ ինչքա՞ն լայն է այդ պաշտոնյայի ճակատը, որ այդտեղ ի զորու է տեղավորվել մեր երկրի գրեթե ամբողջ կուսակցական համակարգը:
Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժերի համատեղ զորավարժությունները զարմանալիորեն "նավսված" են: Նախորդ շաբաթ թուրքական օդուժը կորցրել էր 2 մարտական օդանավ, եւ զոհվել էին 4 օդաչու, եւ երեկ էլ մի օդանավ կործանվեց եւ 2 օդաչու ուղեւորվեցին դեպի "ջհանդամը": Ինչեւէ, այդ զարմանալի իրադարձության մասին "Ֆեյսբուքում" շատ հաջող կատակ է տարածել ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ. "Թուրքերը բողոքի նոտա են ներկայացրել ՄԱԿ, թե հայերը այսօր ՄԱԿ-ի կողմից արգելված NAVS-15 հակաօդային զենքով վայր են գցել թուրքական ռազմական օդանավը, ինչի արդյունքում երկու թուրք օդաչու է զոհվել: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները միջադեպի պատճառով դադարեցվել են": Դե ինչ, կատակը կատակ, սակայն, երեւի թե, մեր դարավոր թշնամին դարերի ընթացքում այդպես էլ չկարողացավ ամբողջ խորությամբ ճանաչել հայկական "նավսի" կործանիչ զորությունը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

