ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՀԱՎԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ
ԱՆՀԱՎԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Թեպետ "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին" եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով, սակայն այս օրենքում որոշ հարցեր շարունակում են վիճելի մնալ: Մասնավորապես օպոզիցիայի կողմից հնչում են կարծիքներ, որ սա տանում է արտահանման մոնոպոլիզացիայի: Երեկ` ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողներիս հետ ճեպազրույցում վերոնշյալ խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ. "Մեզ մոտ կայացած չեն մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունները, այսինքն` առեւտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առեւտրով, արտահանմամբ, ներկայացմամբ: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ կային կառույցներ, որոնք մասնագիտացված զբաղվում էին արտադրանքի պահեստավորմամբ, արտահանմամբ , ներմուծմամբ: Այսինքն` միջնորդ այն կառույցը, որի հետ մեր արտադրողը պետք է իր եկամտի որոշակի փոքր մասից հրաժարվի, արվում է նրա համար, որ իր ապրանքն ավելի մեծ շրջանառություն, ավելի մեծ իրացում ունենա: Այնպես որ,  կոնցեպտուալ, գաղափարական առումով նախաձեռնությունը շատ լավն է եւ հետագային միտված": Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին` Կ. Ճշմարիտյանը հավելեց. "Կարծում եմ, որ մեր պատգամավորների մի մասը, որոնք ամբողջությամբ չեն ընկալում խնդիրը եւ ընդհանրապես այդ ինստիտուտի կայացումը, իրենց մոտ կա կամ մեկնաբանությունների պակաս, կամ այդ ինստիտուտի կայացման նկատմամբ որոշակի անհավատություն: Չգիտեմ, ինչ-որ պահ կա, որը դրդում է այլ կարծիքներ արտահայտել, բայց ընդհանուր առմամբ այդ ինստիտուտը պետք է կայացվի":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում