ՆՈՐ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԴԱՌՆԱԼ ԽԵԼՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՆՈՐ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԴԱՌՆԱԼ ԽԵԼՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Կայացավ ԲՀԿ արտահերթ համագումարը, որը ճակատագրական է այդ կուսակցության համար: Կուսակցականների մի մասն ասում է, որ դա ԲՀԿ քաղաքական դերակատարության "թաղման" համագումար է, իսկ մյուսները մեծ սպասելիքներ ունեն, քանի որ ինչպես որոշ ԲՀԿ-ականներ ասում են` դա ԲՀԿ-ի նոր թիմի ձեւավորում եւ մեկնարկ է: Բոլոր դեպքերում, ԲՀԿ-ից մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս:
Ըստ դիտորդների` պատգամավորական խմբակցությունում պատգամավորների մեծ մասը դուրս կգա կուսակցությունից, իսկ նոր թիմը` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, կկազմեն միշտ ջրի երես մնացող Միքայել Մելքումյանը եւ իր նման մի քանի ճարպիկ գործիչներ, որոնք, սակայն,  կգործեն խիստ սահմանափակ դաշտում: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա  նա ոչ միայն հրաժարական տվեց կուսակցության նախագահի պաշտոնից, այլ նաեւ ընդհանրապես հեռացավ քաղաքականությունից` համենայնդեպս պահպանելով պատգամավորական մանդատը` "նավսյակի":
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է նաեւ ԲՀԿ պատվավոր նախագահի կոչումից: ԵրիտԲՀԿ-ականները հույս ունեին նրան համոզել, որպեսզի շարքային ԲՀԿ-ականները արագորեն չլքեն խորտակվող նավը: Բացի այդ,  ԲՀԿ-ում շատ-շատերն անձնական խնդիրներ ունեն Նաիրա Զոհրաբյանի հետ, իսկ շատ տղամարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ իրենց առաջնորդը լինելու է Նաիրա Զոհրաբյանը: Իհարկե, Ծառուկյանի ԲՀԿ նախագահ մնալը կփրկեր իրավիճակը, սակայն այդ դեպքում կստացվեր, որ վերջինս չի կատարում քաղաքականությունից հեռանալու իր խոստումը: Սակայն նոր թիմի ներկայացուցիչները հույս ունեն, որ  Ծառուկյանի հեռանալը կլինի ժամանակավոր: Իրենց խոսքերում նրանք ասում են, որ դա կլինի  "որոշ ժամանակով պաուզա", անգամ բերում են Դը Գոլի օրինակը, որը հրաժարական տալուց հետո կրկին վերադարձել է քաղաքականություն: Նոր ԲՀԿ-ականները հույս ունեն նաեւ, որ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին կվերադառնա նաեւ Օսկանյանը:
Ինչ վերաբերում է նոր ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշմանը, ապա այն այլեւս չի կոչվելու այլընտրանք, այլ առանց ավելորդ ամբիցիաների, դարձավ "շարքային ընդդիմություն"` ՕԵԿ-ի տիպի: Այն գործելու է զուտ պառլամենտական հարթակում, չի պահանջելու արտահերթ ընտրություններ ու հրաժարականներ, հանրահավաքներ եւ երթեր չի անելու, իսկ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հավանաբար փորձելու է որպես ղեկավար վերադարձնել Ծառուկյանին` իր փողերով ու հետապնդվածի, ճնշվածի լուսապսակով: Դրանից հետո ԲՀԿ-ն հավանաբար կմտնի իշխանությունների հետ լուրջ առեւտրի մեջ` ապագա խորհրդարանում 2-րդ խորհրդարանական ուժի կարգավիճակը պահպանելու համար: Սակայն դա անելու է շատ զգույշ` առանց իշխանությունը ամբողջությամբ վերցնելու նկրտումների: Ի վերջո, կստանա այնքան, ինչքան նրան կտան: Ծառուկյանի վերադարձի դեպքում` գուցե մի քիչ շատ, բայց արդյո՞ք կվերադառնա Ծառուկյանը...

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում