"ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ ՉՊԵՏՔ Է ԴՐՎԻ"
Արխիվ 12-16"ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 24-Ը
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ ՉՊԵՏՔ Է ԴՐՎԻ"
ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսն ինչպիսի՞ն է լինելու, ո՞ր դաշտում է գործելու կուսակցությունը: "Համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի: Ես կցանկանայի, որ ընդդիմադիր դաշտում գործեր",- ասաց Մախսուդյանը:
– Այս պահին ԲՀԿ-ի նկատմամբ հետապնդումներ կա՞ն, թե` ոչ:
– Այս պահին` ոչ:
– Իսկ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջ պե՞տք է դնի ձեր կուսակցությունը:
– Մինչեւ ապրիլի 24-ը` չէ, հետո կտեսնենք:

