ԻՆՉՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԲՀԿ-ԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԲՀԿ-ԻՑ
ԲՀԿ-ի շարքերը լքել է նաեւ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Եթե մինչ այս, ԲՀԿ-ն լքում էին գործարար պատգամավորները, ապա Օսկանյանի հեռանալը շատ ավելի պատահական չէր:
Երբ ԱԺ-ում քննարկվում էր երկրի նախագահներին ցմահ թոշակ եւ գրասենյակ տրամադրելու հարցը, դրանից ամենաշատը, չգիտես ինչու, "վառված" էր "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախկին երկու նախագահներին համարեց ապազգային` մոռանալով իր անցյալը եւ ինչու չէ` ներկան: Այս տիկնոջ համար ամենացավալին այն է, որ երկու պաշտոնաթող նախագահները բռնել են Ռուսաստանի ուղին` ՀՀ 1-ին նախագահը` քաղաքական, 2-րդ նախագահը` տնտեսական առումով: Իսկ թե՛ Փոստանջյանի, թե՛ Օսկանյանի թիվ 1 խնդիրը մեր երկրում պարզ ճակատով նայելն է Միացյալ Նահանգների երեսին, որտեղից էլ յուղոտ ու կլորիկ գումարներ էին ստանում եւ էլի պետք է ստանան` Նուլանդի` Հայաստան այցից հետո: Իսկ հիմա, քանի որ նույն ԲՀԿ-ն ուղիղ կերպով չի արտահայտում իր հակառուսական դիրքորոշումը, եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքական կուրս կվերցնեն դեպի ռուսական կողմը, հետեւաբար Օսկանյանն այնտեղ այլեւս անելիք չունի ու որոշել է մի չաղլիկ պատառ էլ ինքը ստանալ Նուլանդ մորաքույրից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

