ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ


Եվ այսպես, բոլոր այն խորհրդարանական ուժերը, որոնք փորձում էին մայդանային իրավիճակ ստեղծել Հայաստանում, պառակտված են եւ էապես թուլացած: ԲՀԿ-ն դարձավ շարքային ընդդիմադիր կուսակցություն, Լեւոն Ակոպիչի "քաղաքագիտական վերլուծությունը" ավարտվեց ՀԱԿ-ի վարկաբեկմամբ եւ միայնակ մնալով, իսկ ՀԱԿ խմբակցությունը, մեղմ ասած, հեռու է միասնականությունից, "Ժառանգությունից" էլ հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել:


Բայց արդյո՞ք կարելի է վստահաբար ասել, որ տեսանելի ապագայում մայդանային գործընթացների հավանականությունը զրոյի է հավասար լինելու:

ՈՒՐ ԵՆ ԳՆԱԼՈՒ ՆՈՒԼԱՆԴԻ ՓՈՂԵՐԸ

Թեեւ որեւէ տեղ չի եղել պաշտոնական տեղեկատվություն, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի դիվանագիտական անձեռնամխելի բեռը պարունակել է մեծաքանակ կանաչ թղթադրամներ, սակայն "Նուլանդի փողերից" տեղյակ են քաղաքական խոհանոցին մոտիկ բոլոր մարդիկ:
Ու այն, ինչ տեղի է ունենում արեւմտամետ ճամբարում, այս պահի դրությամբ կատաղի մրցակցություն է հենց այդ փողերի համար: Մրցակցությունը կշարունակվի այնքան, մինչեւ տերերը վերջնական բաշխումը չանեն` առաջադրանքներով հանդերձ:
Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալը նույնպես այդ գործընթացի շրջանակներում է: ԲՀԿ-ում այլեւս առնվազն առաջիկա մեկ տարում գործնականում անհնարին է "քեռի Սեմի" կամ Ռոբերտ Սեդրակիչի նպատակների սպասարկմանը միտված գործունեությունը, հետեւաբար Վարդան Սիվիլիթասիչի անելիքն էլ է ավարտվել այդ կուսակցությունում, ու նրա` մուննաթով հեռանալը միանգամայն բնական էր: Զուգակցենք դա նաեւ Զարուհի Փոստանջյանի վերջին ճղճղան հայտարարության հետ, երբ նա խիստ քննադատության ենթարկեց ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին` երկուսին էլ անվանելով ապազգային: Իսկ ապազգայինի միակ ցուցանիշը Զառչկայի մոտ այն էր, որ երկուսն էլ "ռուսական ուղեգիծ" անցկացնելու մահացու հանցանք են կատարել: Լեւոն Ակոպիչը` քաղաքական եւ ռազմաքաղաքական հարթությունում, իսկ Ռոբերտ Սեդրակիչը` տնտեսական: Դե, բնականաբար, գործող նախագահն էլ սրանց համար լրիվ աչքի գրող է, քանզի Հայաստանը բարեհաջող մուտք գործեց ԵՏՄ:
Ինչու է ակտիվացել հենց Փոստանջյանը: Դե, Րաֆֆու պարագայում արդեն քանիցս ամերիկացիները համոզվել են, որ նա անարդյունավետ է եւ վճռականությունից իսպառ զուրկ: Իսկ Զարուհին համապատասխան կուրսեր է անցել ԱՄՆ-ում, եւ նրա վրա դրած ամագը այժմ փորձելու են արդարացնել: Տիկին Փոստանջյանն էլ ամեն ինչ կանի` "քեռի Սեմի" վստահությունն արդարացնելու եւ Նուլանդի համեղ բեռից իր բաժինը ստանալու համար: Ի դեպ, առավել քան ուշագրավ է, որ Փոստանջյանը շատ ակտիվ լծվել է համասեռամոլների շահերի պաշտպանությանը: "Ժառանգության" պարագայում դա նորություն չէ` Ծոմակի գարշելի որջի սանիտարական հրկիզումից հետո այդտեղ էր այցելել եւ իր համերաշխությունը հայտնել այդ կուսակցության առաջնորդը: Ճիշտ է, այդ հանգամանքը նաեւ պակասեցրեց Րաֆֆու քվեները 2013-ին, սակայն ամերիկյան տերերին ավելի շուտ հետաքրքրում են ոչ թե քվեները, այլ հեղափոխական ներուժը: Զառչկայի մոտ այն անհամեմատ ավելի մեծ է, ուստի գոմիկական ակտիվիստներին, կամ, ինչպես ասում են ռուսները, "մարտական պեդերաստներին" Փոստանջյանին կցելը ամերիկյան տեսակետից միանգամայն տրամաբանական քայլ է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որից արագ տեմպերով սարքում են նոր ընդդիմադիր առաջնորդ, ի տարբերություն ՀՀՇ-ական ծագում ունեցող այլ կադրերի, իր կենսագրությունում չունի որեւէ պետական պաշտոն կամ օլիգարխիկ դրվագներ, այսինքն` նրան հնարավոր է ներկայացնել "նոր եւ մաքուր": Ու քանի որ նրա "քաղաքացիական պայմանագիր" միավորման ակտիվիստները քչություն են անում, համալրման նոր աղբյուրներ են ապահովվում: Ճիշտ է, արմատական տրամադրություն ունեցող երիտասարդությունը ՀԱԿ-ից արտահոսում է դեպի Նիկոլի կառույց, սակայն ամերիկյան քաղտեխնոլոգները նպատակահարմար են համարել Նիկոլին կցել ագրեսիվ ակտիվիստների եւս մեկ տեսակ` ֆեմինիստների: Ի դեպ, մենք արդեն առիթ ունեցել էինք բավականին մանրամասն անդրադառնալու Նիկոլի եւ ֆեմինիստների արդեն իսկ սկսված մեղրամսին:
Դե, իսկ ագրեսիվ խալխի այլ տարատեսակին (ինչ որ տակը մնաց)` եվրաինտեգրիստների, անարխիստների ու նման այլ ակտիվիստների ակտիվորեն եւ "բիրիքով" կցել են Ժիրայր Սէֆիլյանի "Հիմնադիր խորհրդարանին": Նույն այդ կառույցը բավականին հաջող մտել է Պարույր Հայրիկյանի նախաձեռնած "յոթնյակի" մեջ:
Բնականաբար, չի կարելի լրիվ հաշվից հանել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ճիշտ է, նա հրապարակավ երդում է տվել ԵՏՄ-ին` որպես "անշրջելի իրողության", ինչպես նաեւ վերջին հանրահավաքին հրապարակավ մատնություն է կատարել, թե ովքեր են "Պուտինի հրաժարականը սրտի կողքը պահում", բայց չմոռանանք նրա հետեւողական թուրքասիրությունը եւ մտահոգվածությունը` "հայ-թուրքական հաշտության" դառը ճակատագրով: Ծեր աղվեսը պատրաստ է ցանկացած պահի նորից մտնել խաղի մեջ, եթե, իհարկե, "քեռի Սեմը" առատաձեռն գտնվի եւ տիկին Նուլանդի օժիտից իրեն բաժին հասնի:
Ու, բնականաբար, ինչ-որ մի միավոր կձեւավորի Ռոբերտ Քոչարյանը: Կորիզը կա` ԲՀԿ-ից հեռացող օսկանյանական թեւը: Ի դեպ, Սեդրակիչն էլ իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով շտապեց պատասխանել Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին` Արցախը բանակցային գործընթացից հանելու վերաբերյալ, մատնանշելով, որ այդ "բողկը" կերել է ոչ թե ինքը, այլ Ակոպիչը, իսկ ինքը մնացել է փաստի առաջ կանգնած:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ` ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Բնականաբար, այն պարագում, երբ խոշոր մայդանային կուսակցություններ չկան, իսկ ԲՀԿ-ն հաջողությամբ "ապամայդանացվել" է, արեւմտամոլ տարբեր ուժերին ագրեսիվ ակտիվիստներով համալրելը հետապնդում է հիմնականում թեեւ օժանդակ, բայց շատ կարեւոր նպատակ: Ինչպես նշում է ռուս փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` այդպիսիների գործառույթը լինելու է սադրանքը, որեւէ բողոքի դուրս եկող զանգվածի եւ ոստիկանության կոշտ բախումների հրահրումը:
Սակայն այժմ այն իրավիճակն է, որ փողոց դուրս եկող մեծ զանգվածներ չկան: Փոքր ակցիաներ լինում են, սակայն կոնկրետ խնդիրների համար փողոց դուրս եկողները իշխանության առաջարկած այս կամ այն փոխզիջումային լուծումից հետո գնում են տուն: Այս պայմաններում մասսովկա ստեղծելու միակ ռեսուրսը մնում են աղանդավորները, ովքեր կգնան ցանկացած տեղ, ուր կհրամայի հովիվը: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ փորձառու աղանդագետ Ալեքսանդր Ամարյանը մատնանշել էր, որ "Հիմնադիր խորհրդարանի" "100-ամյակն առանց ռեժիմի" գործողությունների մասսովկան հենց աղանդավորներն են լինելու: Ապրիլի 24-ին ընդառաջ` հիմնական ապակայունացման փորձերը կդրվեն հենց Ժիրայր Սէֆիլյանի "քաղաքացիական բանակի" վրա, իսկ թե ավելի ուշ ում են տրվելու աղանդավորական զանգվածները` հետագայում կերեւա:
Եվ հաջորդ ուղղությունը, անշուշտ, քարոզչությունն է: Որպես գործիք օգտագործվում են գրանտային ֆինանսավորում ունեցող կայքերը եւ իհարկե "Ֆեյսբուքը": Թեեւ այդ լրատվական ռեսուրսների լսարանը այնքան էլ մեծ չէ, սակայն այդտեղ գերակշռում է երիտասարդությունը, որի միջավայրից էլ ձգտում են վերբովկա անել նոր ակտիվիստների: Համ էլ մշտական ագրեսիվ քարոզչությունը, որի ահավոր ստերին կանաչելու աստիճան կնախանձեր Գեբելսը, ժամանակի ընթացքում կաթիլ առ կաթիլ ինչ-որ տեղաշարժ հանրային կարծիքում գոյացնում է:
Հիմա ինչ կարող է այդ նոր տեխնոլոգիաներին հակադրել պետությունը: Անշուշտ, կարեւորագույնը ֆինանսական հոսքի եւ ակտիվիստական ցանցերի չեզոքացումն է, ու այդ գործում սկզբունքորեն արդարացված է ցանկացած աստիճանի կոշտություն: Առանց այդ ռեսուրսի, նույն արեւմտամետ ուժերը ուզած-չուզած կսահմանափակվեն ապագա խորհրդարանում մի քանի մանդատ կորզելու գերխնդրով, ու այլեւս որեւէ վտանգ մեր պետականության համար չեն ներկայացնի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում