«ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ ԴԵՌ ԲԱՑ ԵՆ, ԻՍԿ ՍՊԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՂՋՈՒՄ Է ՊԵՏՔ` ՈՃՐԱԳՈՐԾ ՊԱՊԵՐԻ ՍԵՐՈՒՆԴԻ ԿՈՂՄԻՑ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ ԴԵՌ ԲԱՑ ԵՆ, ԻՍԿ ՍՊԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՂՋՈՒՄ Է ՊԵՏՔ` ՈՃՐԱԳՈՐԾ ՊԱՊԵՐԻ ՍԵՐՈՒՆԴԻ ԿՈՂՄԻՑ»

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ռեժիսոր եւ պրոդյուսեր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ բացառիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` կյանքի կոչելով «100 դուռ» ֆոտոնախագիծը, որի արդյունքում կանմահացվեն 100 հայկական եկեղեցու դռներ: Իսկ այդ լուսանկարների լայնաֆորմատ տարբերակները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակներում` ապրիլ ամսին Երեւանում, մայիսին` Ստամբուլում։ Սակայն այսքանով Խ. Եղոյանի վերոնշյալ մտահղացումը չի սահմանափակվում, եւ նա նախագծին զուգահեռ նախաձեռնել է «ՄԵՐ ՎԵՐՔԵՐԸ ԴԵՌ ԲԱՑ ԵՆ» կարգախոսով շապիկներով ճանաչված ու չճանաչված մարդկանց լուսանկարների ֆլեշմոբը, որն այսօր արդեն իսկ լայն տարածում է գտել սոցցանցերում: Հենց այս ամենի շուրջ էլ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրուցեց  «100 ԴՈՒՌ» ֆոտոնախագծի ղեկավար Խ. Եղոյանի հետ:

- Առաջին հայացքից բավական հեշտ, բայց իրականում շատ աշխատատար ու լայնամասշտաբ նախաձեռնություն եք սկսել, հետաքրքիր է, թե ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք այս ընթացքում:

- Հեշտ երբեք ոչինչ չի լինում, մանավանդ ստեղծագործական աշխատանքի մեջ: Այս ամենը ծնվեց դեռ 2012 թվականին, հետո այն իմ մտքում մաքրվեց եւ դարձավ «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդես, որտեղ պիտի ցուցադրվեն շատ գեղեցիկ եւ արհեստավարժ արված հայկական եկեղեցիների մուտքի դռների լուսանկարներ: Ի դեպ, լուսանկարիչը Ռուբեն Մարտիրոսյանն է:

- Որքանով տեղյակ եմ ցուցադրության համար բավական շատ լուսանկարներ արդեն իսկ պատրաստ են, իսկ այժմ որերո՞րդ դուռը կբացի Խաչիկ Եղոյանը:

- Ոչ միայն Խաչիկ Եղոյանը, այլ այս բոլոր մարդիկ իրենց մասնակցությամբ, կարծես, մեր թիմին ուժ են տալիս նոր ճանապարհներով, հեշտ եւ ժպիտով հաղթական անցնել եւ շարունակել նկարահանել մեր մնացած եկեղեցիները: Իսկ նրանք դեռ 30-ն են մնացել: Աստծո կամոք, մինչեւ ապրիլ պիտի հասցնենք Սյունիքի, Արցախի, Ջավախքի ու Արեւմտյան Հայաստանի անգամ շատ հեռու վայրերում գտնվող եկեղեցիները լուսանկարել:

- Եթե չեմ սխալվում նաեւ այս մասին փոքրիկ ֆիլմ է նկարահանվելու, հնարավո՞ր է այն մասնակցի կինոփառատոններին կամ ցուցադրվի հեռուստատեսությամբ:

- Ես ամեն տեղ ասել եմ ու պիտի նորից շեշտեմ` թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմ հասկացողությունը շատ լուրջ եւ պատասխանատու խնդիր է…Այստեղ պատրաստվելու է, ուղղակի, 15-20 րոպեանոց մի փոքրիկ ինֆորմացիոն հոլովակ, որտեղ կցուցադրվի, թե այս երկու տարիների ընթացքում ինչպես, ինչ ճանապարհներով եւ ովքերով գնացինք` Հայաստանի, Ջավախքի, Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի եկեղեցիների դռները լուսանկարելու: Եվ ցուցահանդեսի բացմանը պարզապես կցուցադրվի այն` ներկաների համար: Այնպես որ, այն փառատոնային ֆորմատ չի լինելու եւ ոչ էլ եթերային: Իսկ համացանցում կարծում եմ` կհայտնվի:

- Իսկ Ստամբուլում ցուցադրության համար արդեն պայմանավորվածություն ձեռք բերե՞լ եք եւ արդյո՞ք վտանգավոր չեք համարում, հատկապես, որ ինչքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ագրեսիվանում է Թուրքիան:

- Վտանգավոր համարում եմ մարդկության անիմաստ ապրելը: Իսկ մենք` հայերս, ուղղակի արդեն վախենալու բան չունենք, մեր բոլոր վախերն անցել են: Արդեն մենք պիտի պահանջենք արդարություն եւ աղոթենք Աստծուն, որ մեզ անսասան պահի եւ հասցնի մեր նպատակին:

- Նաեւ անդրադառնանք ֆլեշմոբին, որին մեծ թվով մարդիկ արդեն իսկ միացել են ու լուսանկարվել:

- Ֆլեշմոբը առաջացավ ձմռան նախատոնական օրերին, երբ մենք արդեն 70 եկեղեցու դուռ լուսանկարել էինք: Ցրտի ու ճանապարհների պատճառով դադարեցրեցինք մեր նկարահանումները եւ հետեւաբար շապիկներ ավելացան: Ես չեմ սիրում անգործ նստել եւ սկսեցի ընկերներիցս մեկ-երկու հոգու լուսանկարել ուղղակի համացանցի համար: Եվ առաջացավ այս գաղափարը, որն էլ շատ մեծ արձագանք ստացավ, ինչի համար ուղղակի երջանիկ եմ: Երջանիկ եմ ոչ թե նրա համար, որ իմ նախագիծը մեծ աղմուկ է բարձրացնում, այլ երջանիկ եմ, պահանջատիրության հարցում մեր մասնակցությունն ունենալու համար: Ուրախ եմ, որ աշխարհի շատ ծայրերում արդեն լսել են մեր նախագծի մասին ու հասկանում են, որ մեր վերքերը դեռ բաց են, իսկ սպիացնելու համար զղջում է պետք  ոճրագործ պապերի սերունդ` այժմյան մեր հարեւան պետության կողմից: Ու վստահ եմ, որ հասնելու ենք մի օր այդ զղջմանը եւ ներելու ենք: Մենք ներող, մարդասեր ու ամենաիրական Աստծո հետեւորդներն ենք:

-Եղե՞լ են ճանաչված մարդկանցից այնպիսիները, ովքեր հրաժարվել են մասնակցել ֆլեշմոբին:

- Չեմ կարող մեղք վերցնել ինձ վրա ու ասել, որ եղել են, բայց կարծում եմ` մի քանիսը միգուցե չեն ցանկացել…Կարծես թե, իրենց աչքերից եմ հասկացել, սակայն երեւի  ամաչել կամ վախեցել են դավաճան կամ ոչ լիարժեք հայ համարվել եւ լուրջ, անխոս կրել են շապիկը ու նկարվել: Եվ հետո գրեթե ոչ ոքի ես չեմ ասում արդեն, իրենք են դիմում ու շատերին նվիրում եմ շապիկները: Ասեմ, որ դրանք ոչ մի տեղ չեն վաճառվում միմիայն նվիրում եմ:

- Փորձե՞լ եք դիմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին, որպեսզի Ձեր նախաձեռնությունը եւս ընդգրկվի այդ միջոցառումների շարքում:

- Դեմ չեմ լինի, իհարկե, եթե իրենք առաջարկեն: Ես բոլոր ազգային միասնական քայլերին կողմ եմ, սակայն եթե անկեղծ, չգիտեմ ում դիմել, երբ եւ ինչու: Ես ստեղծագործ մարդ եմ ու իմ գլուխը կախ այս ուխտը, որն ինձ 2012-ին Աստված ներքին ձայնիս միջոցով նվիրեց, փորձում եմ կատարել ու շնորհակալ եմ, որ այն կամաց-կամաց դառնում է համազգային:

- Ի վերջո, այս նախաձեռնության իրականացումն ի՞նչ կտա Ձեզ:

- Ինձ պետք չէ որեւիցե բան տա` անուն, փառք կամ ճանաչում: Ի վերջո, այդ ամենը սուտ է, պետք է մտածել ապրելու, երկրիդ, ազգիդ, ընտանիքիդ, հարազատներիդ ու տեսակիդ համար: Իսկ այս քայլով ես փորձում եմ մեր ազգային նկարագիրը բարձրացնել ու աշխարհին ասել, որ մենք արդար ենք ու ինչպես այս մարդիկ են արդարության կողքին կանգնած, անկախ ազգությունից, դուք էլ միացե՛ք, չէ՞ որ մարդ եք:

- Միգուցե կկարողանա՞նք նման նախաձեռնություններով սպիացնել մեր վերքերը, թե

- Տա Աստված…

- Հաջորդն ի՞նչ նախաձեռնություն կլինի ու ի՞նչ թեմատիկայով, որով միգուցե եւս 2 տարի անց կզարմացնեք հանրությանը:

- Երբեք չեմ սիրում գուշակել, հետեւաբար հաջորդ իմ նախագծերի մասին չգիտեմ: Թեպետ ծրագրավորած կան մի քանիսը, բայց կրկին թողնում եմ Աստծո կամքին եւ ցանկությանը…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Նախագծին կարող եք հետեւյալ ֆեյսբուքյան «100 դուռ//100 doors» էջով`

https://www.facebook.com/pages/100-%D5%A4%D5%B8%D6%82%D5%BC-100-doors/388305817986894?fref=ts

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում