ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Արխիվ 12-16ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ
ԱՌԱՋԱԴՐԵԼ
Հանգուցյալ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին մեղադրվում է անցյալ շաբաթ Լոս Անջելեսում անօրինական փողոցային մրցարշավի ժամանակ իր մեքենայով վրաերթի ենթարկելու արդյունքում երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է «Los Angeles Times»-ը: Փոխանցվում է, որ դատական հաջորդ լսումները տեղի են ունենալու մարտի 11-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում Գևորգյանին սպառնում է 33 տարուց մինչև ցմահ ազատազրկում` նահանգի բանտում: Նշվում է, որ Գևորգյանն ինքն էր ոստիկանություն եկել այն բանից հետո, երբ իր անուն և լուսանկարը հայտնվել էր համացանցում: Նրան 2 մլն ԱՄՆ դոլար գրավի դիմաց ժամանակավոր ազատ են արձակել : Գևորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Հարդին հայտարարել է, որ մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երևում է, որ Գևորգյանը կանգնած է մեկնակետում գտնվող երկու մեքենայի մեջտեղում:

