ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԻՐԱՏԵՍ ՉԵՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԻՐԱՏԵՍ ՉԵՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ի հետ հետագա ՀԱԿ-ի եւ ՎՍԴՀԿ-ի համագործակցությանը: «ՀԱԿ-ը պատրաստակամ է  համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց քննարկում խմբակցությունում դեռ  չի եղել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

«Իրավունքի»  հարցին` կոնկրետ որ միասնական ծրագրերի դեպքում  է ՀԱԿ-ը պատրաստ համագործակցել ԲՀԿ-ի  հետ, տիկին Սարգսյանը հստակ չպատասխանեց, միայն ասաց, որ ընդդիմություն հայտարարելն արդեն իսկ  լավ առիթ է համագործակցության համար: «Կարծում եմ` ԲՀԿ-ի տրամադրության մեջ փոփոխություն չի լինի»,- ասաց  Լյուդմիլա Սարգսյանը:

Մեր մյուս հարցին` ինչպես է ՀԱԿ-ը համագործակցելու ԲՀԿ-ի հետ, եթե իրենք արտահերթ  խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ չեն պահանջելու, տիկին Սարգսյանն այսպես արձագանքեց. «Քաղաքականության մեջ  պետք է իրատես լինես: Այն քաղաքական ուժերը, որոնք պահանջում են արտահերթ նախագահական ընտրություններ, այդքան էլ իրատես չեն: Առաջիկա երկու ամսվա մեջ գոնե ռեալ չեմ համարում այդ պահանջը»,- ասաց պատգամավորը:

Հստակեցրինք` արդյոք ՀԱԿ-ը հանուն ԲՀԿ-ի հետ համագործակցության շարունակման, իր իշխանափոխության մասին պահանջը  կվերանայի: Տիկին Սարգսյանն ասաց, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել:


Մանրամասները`տեսանյութերում:


 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում