ՊԶՈՅԻՆ ՕՐԵՆՔՈՎ «ԳՈՂԵՐԸ» ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ

Արխիվ 12-16

ՊԶՈՅԻՆ ՕՐԵՆՔՈՎ «ԳՈՂԵՐԸ» ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ ԼՅՈՎԻԿԻ ՀԵՏ ՃԻ՞ՇՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին տարբեր վարկածներ են պտտվում: Հիշեցնենք` մարտի չորսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լեւոն Ղազարյանը, Դրաստամատ Թադեւոսյանը եւ Մեսրոպ Նազարյանցը: Մեր չճշտված տեղեկություններով` երրորդմասցի Լյովիկի ու օրենքով գող Գ.Մ.-ի միջեւ առաջացած խնդիրը, ըստ էության, կապ ունի ոչ թե աղջկա պատիվը պաշտպանելու, որի մասին գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ ֆինանսական խնդիրների հետ: Մասնավորապես, կրկին որոշ տեղեկությունների,   երրորդմասցի Լյովիկը մեկին պարտքով մեծ չափի գումար է տվել, սակայն վերջինս չի ցանկացել այն վերադարձնել` ունենալով օրենքով գող Գ.Մ.-ի աջակցությունը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` հեռախոսազրույցներից մեկի ընթացքում պարտապանն ասել է, որ նրան գումար «չունի տալու»: Ավելին` հեռախոսազրույցի ընթացքում պարտքը չվերադարձնողը հեռախոսը փոխանցել է օրենքով գող Գ.Մ.-ին, որը երրորդմասցի Լյովիկին ասել է. «Քեզ փող չի հասնում»: Երրորդմասցի Լյովիկը, չիմանալով, ում հետ է խոսում, հայհոյել է օրենքով գող Գ.Մ.-ին: Վերջինս էլ «աչոտ» է պահանջել երրորդմասցի Լյովիկից. տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երրորդմասցի Լյովիկն իր թիմակիցներով հարվածել է օրենքով «գող» Գ.Մ.-ին, ինչի մասին գրել էր մամուլը: Պատմությանը վերջ դնելու համար  օրենքով «գողերի» հավաք է տեղի ունեցել, որին չի մասնակցել երրորդմասցի Լյովիլը քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաներից մեկի եղբոր խորհրդով: Օրենքով «գող» Պզոյի հորեղբոր որդին` երրորդմասցի Լյովիկը, սակայն, հասկացել է, որ Գ.Մ.-ն կուլ չի տալու Լյովիկի` հավաքին չմասնակցելն ու «աչոտ» չտալը: Մարտի չորսին իր «թայֆայով» երրորդմասցի Լյովիկը եկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ը` հանդիպելու ցմահ դատապարտվածներից մեկի հետ, որը պետք է հաշտեցման եզրեր գտներ Գ.Մ.-ի հետ: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Գ.Մ.-ն հարցն իր ձեւով լուծեց: Տեղի ունեցածի հետ չի կարողանում հաշտվել երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդին` Պզոն, ով ցանկություն ունի վրեժ լուծելու Գեւորիկից, սակայն օրենքով մի քանի «գողեր» նրան հասկացրել են, որ Գ.Մ.-ն ճիշտ է վարվել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում