ՆԱՄԱԿԱԳԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՆԱՄԱԿԱԳԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ


Մարտի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց եւ Երեւանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները: Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի և Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ:

Երեխաները հյուրերի հետ սպորտային խաղեր՝շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ  խաղացին, պարեցին: Զինվորները պատմեցին իրենց զինվորական առօրյայից, իսկ երեխաները հետաքրքրվում էին զինվորներից, թե ինչպիսի՞ն է զինվորի կյանքը,  կարո՞ղ են նրանց հետ ծառայել, ի՞նչ է երջանկությունը և այլն: Զինվորները տղաների խնդրանքով մարզական հնարքներ ցուցադրեցին, ուժային վարժություններ կատարեցին:

Այնուհետև երեխաները նրանց հրավիրեցին միասին ճաշելու: Ճաշը համեմվեց ազգային երգերի միասնական կատարումներով:

Հրաժեշտից առաջ զինվորները խոստացան երեխաներին նորից այցելել և նոր ձեռքբերած ընկերությունը պահպանել հոգատարությամբ:

«Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: ԱՀԹ երիտասարդները մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաներից քաջալերող նամակներ են հավաքում և դրանք փոխանցում հայոց բանակում ծառայող զինվորներին: Զինվորներից ստացած պատասխաններն էլ փոխանցում են երեխաներին: Արդեն երրորդ անգամ երիտասարդներին միանում են զինվորներ, ովքեր ցանկություն են հայտնել հանդիպել իրենց նամակ գրած երեխաներին ու անձամբ փոխանցել պատասխանները: Այս ծրագրի շրջանակում նախորդ հանդիպումն ԱՀԹ երիտասարդները կազմակերպել էին փետրվարի 27-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում