«ՀԼԱ ՄԻ ՐՈՊԵ, ԷԴ ԴԱՇՏԻՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ, Ի՞ՆՉ ԵՂԱՎ». Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՀԼԱ ՄԻ ՐՈՊԵ, ԷԴ ԴԱՇՏԻՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ, Ի՞ՆՉ ԵՂԱՎ».

 

Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ՄԱՍԻՆ

 

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից «Իրավունքը»հետաքրքրվեց`արդյոք համամիտ է   իր գործընկերոջ`Վահան Բաբայանի հետ, ով հայտարարել է, որ  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Սրտիս պարտքը» հոդվածից հետո  ՀԱԿ-ին ԲՀԿ-ի գործընկերը չի համարում: «Կյանքը ցույց կտա»,-պատասխանեց  Մելքումյանը:

- Դուք ցանկություն ունե՞ք, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվի:

- ԲՀԿ-ը  կարող է համագործակցել այն ուժերի հետ, որոնք  կիսում են իր գաղափարները, դրույթները: Բայց դա չի նշանակում, որ այդ պարտադրված կամ գերի է լինելու այդ ձեւաչափում:

- Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը»…

- Դե լավ էլի: Ես ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ էլ կարդացել եմ այդ հոդվածը:

-Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը չե՞ք համարում դավաճանություն:

- Որ չեմ կարդացել, ո՞նց ասեմ:

- ՀԱԿ առաջնորդը մարտի մեկին հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտում  միայն  ՀԱԿ-ն է ընդդիմադիր:

- Հլա մի րոպե: Հասկանանք` ինչ է կատարվում, էդ դաշտն ի՞նչ եղավ, ի՞նչ չեղավ: Շատ շուտ է, դեռ ժամանակ  է պետք:

- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է`«եռյակ» գոյություն չունի: Ընդունում եք այդ տեսակետը, եւ «Ժառանգության» հետ համագործակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում:

- Մեր քաղաքական գիծը որոշելուց հետո բոլոր հարցերը պատասխան կստանան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում