«ԿԻՆԸ, ԵԹԵ ԿՈՐՑՆԻ ԻՐ ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ, ԿԶՐԿՎԻ ՆԱԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒՑ…»

Արխիվ 12-16

«ԿԻՆԸ, ԵԹԵ ԿՈՐՑՆԻ ԻՐ ԿԱՆԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ, ԿԶՐԿՎԻ ՆԱԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒՑ…»


Արդի դարձած ու նորաձև խանութ-տաղավարներում այդքան պահանջվող երիտասարդ, բարետես արտաքինով աղջիկներն այս պարագայում անզոր են ու այնքա՜ ն ավելորդ. նրանցից նույնիսկ ամենագեղեցիկը չի կարող տրամադրության, լիցքերի ու հոգեվիճակի կեսն անգամ փոխանցել, որքան դա անում է տիկին Նունեն զարդեր ու աքսեսուարներ վաճառող խանութ-սրահում: Ավելի ճիշտ, սա ոչ թե խանութ, այլ փոքրիկ արվեստանոց է, հենց աչքիդ առաջ ծնվող զարդերի կենտրոն:

«Զարդերի աշխարհում հայտնվելն ինձ  մոտ շատ պատահական է ստացվել, ինքս էլ չեմ պատկերացրել, որ ընդունակ եմ ինչ-որ բան ստեղծելու, բայց երբ ձեռքիս հայտնված փոքրիկ կաշին թևնոց, հետո` վզնոց դարձավ ու մասնագիտական բարձր գնահատականի արժանացավ, սկսեցի ոգևորվել:Կամաց-կամաց գտա կաշիների աղբյուրը. այդչա՜փ գույներ, ինձ այնքան ոգևորեցին. սկսեցի տեխնոլոգիական առաջընթացներ փնտրել ու 2 տարվա աշխատանքի արդյունքում մոտ 1000-ից ավելի գործեր ծնվեցին: Ես զրուցում եմ կաշվի հետ, նրանցից յուրաքանչյուրի ցանկությունը կատարում, ինչպես քանդակագործը,  երբ «խաղում» է  քարի հետ ու դուրս հանում այն, ինչ խնամքով թաքնված է… Կաշին ինքն է պահանջում, թե իրեն ինչ է պետք. երբևէ ոչ մի աշխատանքս մյուսին նման չի ստացվում»,- պատմում է տիկին ՆՈՒՆԵՆ, ով աշխատանքային պատվերներ, իհարկե, ընդունում է, բայց հստակ պատկերացումներով ու սահմանափակող պատվերներով առանձնապես չի խանդավառվում, քանի որ, ինչպես ինքն է ասում, համապատասխանությունն ու ներդաշնակությունը ընթացիկ աշխատանքից են ծնվում: Նա իր աշխատանքներին լոկ մեկ անուն է տալիս` բնություն. «Ծաղիկների կողքով ամեն քայլս նոր բացահայտման, ուսումնասիրության առիթ է… Երբ դուռն ուզում եմ փակել ու տուն գնալ, թվում է` երեխաներիս եմ այստեղ թողնում, ես ապրում եմ այս ամենով… «Երանի չվաճառվի» չեմ ասում, քանզի առավել ուրախանում եմ, երբ աշխատանքներս նկատվում են, արժևորվում, իմ գաղափարակից մեկն է հայտնվում, ով սիրով կրում է բնությանս մի մասնիկը»:

Նունե Ավագյանի աշխատանքները ապրում են նաև Շվեյցարիայում, Իտալիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում:

Դե իսկ յուրաքանչյուր կնոջից այդչափ անբաժան զարդերը հատկապես տոնական օրերին են առավել անհրաժեշտ ու սպասված դառնում. «Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց ու կանացի երջանկություն մաղթում: Ի դեպ, այդ երջանկությունն ամենքի ձեռքում է. կինը, եթե կորցնի իր կանացիությունը, կզրկվի նաև երջանիկ լինելուց, իսկ կանացի մնալուն ոչինչ չի կարող խանգարել. տարիքը բացարձակ կապ չունի, վիշտ, հոգսը կապ չունեն, ոչինչ կապ չունի. դա մարդու էությունն է…»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում