ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԹՈՂԵՔ ՄԻ ՀԱՏ ՄԱՐՍԵՆՔ»
Արխիվ 12-16ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԹՈՂԵՔ ՄԻ ՀԱՏ ՄԱՐՍԵՆՔ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի մեկնաբանում ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող որեւէ հարց: «Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»,-ասաց պրն Մարգարյանը:
«Իրավունքի» հարցին` ԲՀԿ-ի այսօրվա համագումարից հետո ԲՀԿ-ից արտահոսք սպասվում է, պատգամավորն ասաց. «Կապրենք, կտեսնենք, բայց կարծում եմ` ոչ»:
Մեր մյուս հարցին` արդյոք ՀԱԿ-ի հետ կշարունակի համագործակցել ԲՀԿ-ը, Ստեփան Մարգարյանի խոսքով` հիմա ձեւավորում ենք նոր իրավիճակին համապատասխան քաղաքական օրակարգ: «Ժողովուրդ ջան, մենք կասենք ամեն ինչ: Հանգիստ եղեք: Թողեք հիմա մարսենք, աշխատենք: Համագումար է եղել, բան է փոխվել»,- նեղսրտեց ԲՀԿ պատգամավորը լրագրողների հարցերի տարափից:
Հարցին`այնուամենայնիվ, պատգամավորը համամիտ չէ այն լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն ընկրկելով հեռացավ քաղաքականությունից, Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասել, որ նա ընկրկելով հեռացավ: Նա ասում է` ես այսպես եմ դուրս եկել»:
Ի դեպ ամեն բան որոշված է եղել նախապես եւ ըստ էության, մինչ ԲՀԿ նախագահ ընտրելը, վաղուցվանից արդեն ընտրությունը կատարված է եղել: Սա խոսում է այն մասին, որ այս կուսակցությունում որոշումներն ընդունվում են միանձնյա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

