Հ. Մանուկյանը ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին. «ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՒՐԻՇ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»

Արխիվ 12-16

Հ. Մանուկյանը ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին. «ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՒՐԻՇ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՄ»

 

Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության պատաճառով սպանվեցին քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկը (Լեւոն Ղազարյան), նրա համախոհ Դրոն (Դրաստամատ Թադեւոսյան) եւ Մոսոն (Մեսրոպ Նազարյանց): Հիշեցնենք, որ դիմակավորված անձինք կրակել են կալանավայրի ավտոկայանատեղիի մոտ գտնվող վերոնշյալ անձնանց վրա ու փախուստի դիմել: Այս մասին այսօր` կառավարության նիստից հետո, փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ. «Մտահոգիչ է, ուրիշ պատասխան չունեմ: Կարծում եմ` քննությունը ամեն ինչի պատասխանը կտա»: Անդրադառնալով ՔԿՀ-ում գտնվող պահակախմբին, որոնք, ըստ որոշ տրամաբանության, առաջինը կարող էին կանխել տեղի ունեցածը կամ գոնե բացահայտել սպանությունն իրականացնողների ինքնությունը, արդարադատության նախարարը նշեց. «Իրենք իրավունք չունեն գործառույթներ իրականացնել, որոնք բնորոշ են ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին, բացի այդ  դա տեղի չի ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքում»: Իսկ ինչ վերաբերում, թե արդյո՞ք տեսախցիկները ֆիկսել են տեղի ունեցածը կամ ընդհանրապես կա՞ն այդտեղ տեսախցիկներ, պարոն Մանուկյանը չցանկացավ պատասխանել` թողնելով դա համապատասխան քննությանը. «Կոնկրետ այդ տարածքում կան, թե չկան, ես այս պահին չեմ կարող պատասխանել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում